Կարմիր գծերի 12.000 դրամը դարձնելով 160.000 դրամ, հիմնավորում էին քաղաքը բեռնաթափելու ֆեյք բացատրությամբ: Այս մասին գրում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
«ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունների հերթական ապօրինի ու քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնող օրինագծի փուչիկը պայթեց։
Դատարանը այս որոշումը ճանաչեց ոչ իրավաչափ։ Օրինագիծը ընդունողների ամբողջ պերճանքն ու ոչ կոմպետենտ պահվածքը մեկ տեսանյութով», – գրել է նա։