Ռուսաստանի Դաշնության Շախտինսկի պոլիեսթերի գործարանում հրդեհ է բռնկվել. տեղեկությունը տարածել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հրդեհի հետեւանքով տուժել է ինը մարդ։ Ըստ աղբյուրների՝ 3 մարդ ստացել է այրվածքներ, մեկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, մնացածը ստացել են կոտրվածքներ և վերքեր։
Հրդեհի տարածքը տեղայնացվել է 360 քմ.
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները տեղում աշխատում են։
Տեսնյութը՝ Azg.am-ի տելեգրամյան ալիքում