Երկրապահ կոլաբորացիոնիստների միության անդամները մեքենան արդեն 2-րդ անգամ են քշում ժողովրդի վրա, ու ոստիկանությունը ոչինչ չի տեսնում, անգամ չի միջամտում։
Հող հանձնող երկրապահը Տավուշ է գնացել՝ պաշտպանելու Փաշինյանի ծրագրերը և կանխելու ժողովրդի դիմադրությունը։
Ո՞րն է երկրապահ կոլաբորացիոնիստների ծառայության գինը, հետո պարզ կդառնա, առայժմ նրանք, ինչպես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է վրդովված ասում՝ իրենց թագավոր են զգում։ Նրանք կռիվ են հրահրում, մարդկանց վիրավորում, մեքանայով մխրճվում ժողովրդի մեջ, իսկ ո՞ւր է զոհված զինվորի ծնողներին ոտուձեռից բռնած քարշ տվող. ցուցարներին ծեծող ոստիկանությունը։ Հենց նույն տեղում, որտեղ տեղի են ունենում երկրապահ կոլաբորացիոնիստների սանձարձակությունները։ Բայց ոստիկանությունը կույր ու խուլ է։
Ավելին, երեկ երկրապահ կոլաբորացիոնիստներից մեկին մեքենան մարդկանց վրա քշելու համար ցուցարարները փորձել են սաստել: Սաստողներին խուլիգանության համար ոստիկանները ձերբակալել են։ Սա է Փաշինյանի ժողովրդավարության «բաստիոնը»։
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս անարդարության ու ապօրինությունների դեմ աղաղակում է արդեն մի քանի օր… ապարդյուն։