Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վալերի Բրյուսովը՝ թրքասերների և հակառուսականության թիրախ

14/10/2022
- Նորություններ

Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում արևմտյան ժողովրդավարների մերկությունը և հաճախ՝ զավեշտի հասնող բռնաճնշումները չշրջանցեցին անգամ գրականությունն ու արվեստը։ Հիշու՞մ եք, երբ Էդգար Դեգայի «Ռուս պարուհիները» կտավի հեղինակային անվանումը մեկեն փոխվեց․ ռուս պարուհիները Լոնդոնի պատկերասրահում դարձան «Ուկրաինացի պարուհիները»։

Այսօր, երբ նիկոլական իշխանությունը Հայաստանի, հայ ժողովրդի, հայ գրականության ու մշակույթի մեծագույն բարեկամ Վալերի Բրյուսովի անունը կրող լեզվաբանական համալսարանն ուզում է օպտիմալացնել այնպես, որ առանձնաբար չհնչի Վալերի Բրյուսովի անունը, ակամայից հիշում ես ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում ամերիկյան ժողովրդավարության գործնականացումները։

Եվրոպա, տե՛ս և ընդօրինակի՛ր համատեքստում էր աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի եւ դաշնակահար Դենիս Մացուեւի ելույթների չեղարկումը՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլ» համերգասրահում, որը ոչ մի կերպ չպատճառաբանվեց, ինչպես չպատճառաբանվեց՝ Մետրոպոլիտեն օպերայի հայտարարությունը, թե՝ այլևս չի համագործակցի այն կատարողների կամ այն մշակութային կառույցների և հաստատությունների հետ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել ՌԴ նախագահին։

Հայաստանի ներկա իշխանությունը ինչ անում է՝ տակից է անում․ արտաքուստ՝ Աժ նախագահի ընդլայն պատվիրակություն է գնում ՌԴ՝ հայ-ռուսական բարեկամական կապերը բոլոր ուղղություններով ընդլայնելու և զարգացնելու համար, իսկ Հայաստանում նույն այդ իշխանությունը հարձակվում է հայության դժվարին ժամանակ՝ սրտակից բարեկամի՝ Վալերի Բրյուսովի անունը կրող լեզվագիտական համալսարանի վրա։ Ասել է՝ հենց Բրյուսով – մտածողի վրա։

Այսինքն, Ռուսաստանի դեմ բռնաճնշում կոչվածը հասել է Հայաստան, հասել է Վալերի Բրյուսովին։ Նա էր, որ Թուրքիայի իրականացրած Հայոց Ցեղասպանությունից անմիջապես հետո, 1915 թվականի հունիսին ձեռնմուխ եղավ «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան կազմելու, խմբագրելու, նաև՝ թարգմանելու գործին և ազդարարեց՝ «Հայաստանը ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է»։ Հայոց պատմության ու պոեզիայի վերաբերյալ աշխարհի տարբեր լեզուներով առկա ողջ գրականությունն ուսումնասիրելուց հետո էլ անցավ հայոց լեզվի ուսումնասիրմանը, որին այր և կին խորապես տիրապետում էին։

Իր կեսդարյա կյանքի զգալի մասը /վախճանվել է ՝1924 նահանջ տարվա հոկտեմբերի 9-ին/ Հայաստանով, հայության ճակատագրով ու հայ մշակույթով լեցուն եղավ։ Բաքվում, Թիֆլիսում, Երևանում ու Էջմիածնում նա սիրով ու ակնածանքով էր ներկայացնում իր կազմած

«Հայ պոեզիայի անթոլոգիան», որի առաջաբանում գրել է՝«…Հայաստանը ուսումնասիրելու մեջ գտա վեհ, հոգևոր հրճվանքների անսպառ աղբյուր…»․․․

«Գրիգոր Նարեկացուց մինչև Վահան Տերյան, Մովսես Խորենացուց մինչև Րաֆֆի» ներկայացրեց նա և էլի ու էլի․․․մինչև Չարենց․․․Բրյուսովի հետաքրքրությունը Հայաստանի ու նրա գրականության հանդեպ չմարեց մինչև կյանքի վերջը։ ․1923-ին իր 50-ամյակի օրը Վալերի Բրյուսովին շնորհվել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծ կոչումը, որին նա մեծապես արժանի է։

Հիմա ասեք՝ ո՞նց կարող են համատեղելի լինել թրքասեր, թուրքադրբեջանական եղբայրությանը նվաստացուցիչ խոստումներ տված իշխանությունը և Հայաստանով ու նրա պատմական անցյալով ոգեշնչված Վալերի Բրյուսովը, նրա ստեղծած բանաստեղծական շարքերը՝ «Հայերին», «Հայաստանին», «Արարատին», «Արարատը՝ Երևանից», «Տիգրան Մեծ»․․․

Վերնագրերն ինքնին խոսուն են։

Խոսուն է նաև Բրյուսովի տեսակետը թուրքերի մասին՝ «Թուրքերը շարունակում են իրենց վաղեմի քաղաքականությունը։ Նրանք չեն դադարի իրագործել զանգվածային և չափազանց սարսափելի ջարդեր, որ նույնիսկ Լենկթեմուրը չէր համարձակվի անել»։

Իսկ դուք ասում եք՝ ինչու՞․․․

Տեսակետ կա, թե՝ կենտրոնում գտնվող բուհի շենքը հյուրանոց դարձնելու նպատակով է կարի և սաստիկ թրքասեր այս իշխանությունն ուզում այլ բուհի հետ միավորել Վալերի Բրյուսովի անունը կրող լեզվագիտական համալսարանը, որը ստեղծվել է 1935 թվականին, այսինքն երկու տարուց կլրանա 90-ամյակը։ Բայց արդյո՞ք այս է միակ և հիմնավոր պատճառը։

Եթե հարցնեք՝ հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացրած երիտթուրքերի հետնորդների հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստ, պրոթուրքական քարոզչություն իրականացնող այս իշխանության և նրանց հակահայ գործունեության հետ ի՞նչ առնչություն ունի մեծ հայասեր և Հայաստանասեր, բացառիկ մտավորական Վալերի Բրյուսովը։

Իսկ պարզվում է, ունի, պարզվում է՝ բնավ էլ նոր չէ օդում կախված այն ինֆոն, ըստ որի ալիևանիկոլական եղբայրությունը 2023-ի խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդ են։ Երկուստեք ձգտում են։

Մրցանակ տվողներին էլ , ըստ ամենայնի, հակառուսականությունը շատ է շոյում։ Եվ ուրեմն․․․

Հայաստանում բուհերի օպտիմալացման թեման պարբերաբար բարձրացվում, մարում է։ Այս դեպքում, ինչպես տեսանք, այլ իրավիճակ է և պատահական չէ, որ ամպեր են կուտակվել հե՛նց Բրյուսովի լեզվագիտական համալսարանի գլխին։

Ընդհանրապես, ցանկացած թեմա, ցանկացած հարց, որոնց առնչվում է ներկա իշխանությունը, տողատակ ունի, ունի օտար տերերից ստացած, հրահանգ ու հանձնարարական։ Դրածոներն ինքնուրույն չեն գործում։

Կարծում եք՝ պատահակա՞ն է Արենի 1 քարայրի քաղաքակրթային կերպարը թիրախավորվում։ Այստեղ միշտ թուրքադրբեջանական ականջներն են տեսանելի։ Քարայր, որտեղ գտնվել էր աշխարհի ամենահին՝ 5500 տարեկան ոտնամանը՝ վերստին փաստելով հայերի բնիկությունը և որի տեսքով և նմանությամբ էր անցյալ տարի աշխարհահռչակ «Ադիդաս» բրենդի ստեղծած Ադիդաս Yeezy 450 կոշիկը։

Նույն համատեքստն է և՛ Քարահունջի աստղադիտարանի պարագայում, և՛ Դաշտադեմի բերդ-ամրոցի և էլի շատ ու շատ հայկական բացառիկությունների։ Սկսած՝ Արցախի գորգերից, որոնց ցուցադրությունն այսօր տաբու է դարձել Հայաստանում, մինչև․․․անսահմանություն։

Մեր Հայրենիքի, մեր հողի վրա իրենց պետությունները ստեղծած, մեր մշակույթը գողացած բարբարոսներն ու խաշնարածները երբեք հանգիստ չունեն։ Իրենց ամեն օրն ու ամեն ժամը, որ բնագծում էլ լինեն, Հայաստանի դեմ պայքար է։

Իսկ հայերը էշի ականջում քնած են․․․ Չարենցի ասած՝

Իշու,

Էշան,

Էշի…

Ծույլ,

Դանդաղ։

Մի քնած էշի․․․

Հեղինակ՝ Ա․ Ե․

Աղբյուր` Փաստինֆո

Նախորդ գրառումը

Անկարան ի սկզբանե հատուկ նշանակություն է տվել Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցերին․ Հուլուսի Աքար

Հաջորդ գրառումը

Հայ գիտնականը երկրաշարժերի «ախտորոշման» մեթոդ է առաջարկում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026
Նորություններ

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026
Նորություններ

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026
Նորություններ

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026
Հաջորդ գրառումը

Հայ գիտնականը երկրաշարժերի «ախտորոշման» մեթոդ է առաջարկում

Լրահոս

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական