Չորեքշաբթի, Ապրիլի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սփիւռքէն՝ Հայաստան Հետք ձգած մարդիկ եւ նախաձեռնութիւններՍփիւռքէն՝ Հայաստան

17/02/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Պայքար»ի նախանցեալ յօդուածս նուիրուած էր սփիւռքահայ այն անհատներուն, կը կրկնեմ՝ անհատներուն, որոնք Անկախութենէն ասդին Մայր հայրենիքի մէջ այնպիսի ներդրումներ կատարած են, որոնք հետք-շարունակականութիւն ունեցած եւ առայսօր կը շարունակուին ու կը տարածուին աւելի լայն ասպարէզներու վրայ։ Օրինակները, որոնք բերուած են յիշողութեամբ, առաւելաբար տնտեսական-ֆինանսական բնագաւառներէ էին, մինչ այլ ասպարէզներ յիշատակուած, բայց դուրս մնացած են՝ թերթային ծաւալի սղութեան մտահոգութեամբ։

Այդ էր պատճառը, որ յօդուածէն դուրս մնացած էին արուեստի գործիչները եւ քաղաքական ասպարէզի մարդիկ։ Անշուշտ այս վերջին արտայայտութեան վերապահութեամբ պէտք է մօտենալ, քանզի քաղաքական գործիչութիւնը մասնագիտութիւն չէ, այլ հանգամանք ու պաշտօն։

Արուեստի բնագաւառէն ներս առաջին եւ ամենակարեւոր ներդրումը պէտք է համարել Լորիս Ճգնաւորեանին, ծագումով պարսկահայ, Աւստրիա եւ Գերմանիա մեծ վարպետներու մօտ խմբավարութիւն ուսանած աշխոյժ եւ խանդավառ երաժիշտը։ Յետադարձ հայեացքով կարելի է պնդել, որ Լ. Ճգնաւորեանը աւելի մեծ եղաւ որպէս երաժշտական գործիչ, քան երաժիշտ, գոնէ հայաստանեան իր կեցութեան շրջանը նկատի ունենալով։ Ըսենք՝ արդէն մասնագիտական առումով անիկա չէր կրնար մեծ նորութիւններ բերել հայաստանեան երաժշտարուեստին, ուր մեծութիւններ միշտ եղած են ու կան։ Սակայն նկատի ունենալով ժամանակաշրջանը,- Անկախութեան առաջին տարիներու մութը, ցուրտը, գործազրկութիւնը, պատերազմը,- անոր ներկայութիւնը Հայֆիլհարմոնիայի դահլիճի բեմին, սիմֆոնիք նուագախումբի ամպիոնին, ճիպոտը ձեռքին, նախախնամական եղաւ Երեւանի երաժշտասէր հանրութեան համար, որ վերջապէս կրցաւ տաք սրահի մէջ ոգեւորիչ գլուխ-գործոցներ լսել եւ հաւատքով լեցուիլ դէպի ապագան։

Չմոռնանք, որ Լ. Ճգնաւորեանը ճակատագրական դեր կատարեց Հայաստանի Անկախութեան համաժողովրդական «Այո՛» շարժմամբ հանրաքուէի դրական արդիւնքի ապահովման, ինչպէս նաեւ, յընթացս, «Մեր հայրենիք» օրհներգի ընդունումին մէջ։ Օրհներգ՝ որ այսօր Նիքոլ Փաշինեանն ու company-ն կ’ուզեն փոխել զինանշանին եւ շատ ուրիշ բաներու հետ, որոնց շարքին՝ Անկախութեան Հռչակագիրը, թուրքերու պահանջով։

Յաջորդ խմբավարը, դարձեալ պարսկահայ ծնունդով ու դարձեալ Վիեննա ուսանած՝ եղաւ Արամ Ղարաբեկեանը, որ կրնար մեծ հետք ձգել իր ետեւ, նախանձի ու խարդաւանքներու զոհ գնաց եւ Հայաստանի սենեկային (chambre) նուագախումբը 5-6 տարի փայլուն ղեկավարելէ ետք մեկնեցաւ Լոս Անճելըս, ուր աւանդեց հոգին։ Յամենայնդէպս, Ղարաբեկեանը յաջողեցաւ ոտքի կանգնեցնել նախկին փառապանծ նուագախումբը։

Միջանկեալ պէտք է ընդգծել, որ 90-ականներու սկիզբը արտակարգ ոգեւորութիւն կար սփիւռքահայ գրեթէ բոլոր շրջանակներու մէջ՝ Մայր հայրենիքին եւ Արցախին շուրջ բոլորվելու, վերաշինութեան ու զարգացման գործին նպաստելու, ազգային նոր հեռանկար բանալու ուղղութեամբ։ Յառաջամարտիկը այդ բոլորին Բարեգործականն էր՝ իր անխոնջ, բնաւորութեամբ բաւական դժուար, սակայն ծրագիր ու նպատակ հետապնդելու մէջ աննման նախագահ Լուիզ Սիմոն Մանուկեանով։ Զգալու համար այդ հաւաքական ոգեւորութեան շունչը՝ պէտք էր ներկայ գտնուիլ Կիպրոս, Նիկոսիա, Մելգոնեան վարժարանի շրջաբակին մէջ մեծանուն բարերար Նազար Նազարեանի բարերարութեամբ կառուցուած երիտասարդական կեդրոնի բացումին։ Գլխաւոր դէմքն էր Լուիզը հոն՝ Գիւմրիի մթերային խոշոր սառնարանի իր մեծ ծրագիրով, շրջապատուած ռամկավար նախաձեռնող տղաներով՝ Ռուբէն Թերզեան, Վարդան Ուզունեան եւ ուրիշներ, որոնց ծրագիրները ոգեւորիչ սկիզբէ ետք, աւա՜ղ, չունեցան շարունակութիւն՝ իշխանութեան քաղաքական անբարեացակամութեան եւ անձնական չբաւարարուած շահագրգռութիւններու հետեւանքով։ Այնպէս՝ ինչպէս 1996-ին իշխանութեան ջանքերով տապալեցաւ Հայաստանի մէջ FM առաջին ռատիոկայանի յաջողութեամբ ի գործ դրուած ՌԱԿ բազմահազարանոց ծրագիրը։

Կարծեմ Նիկոսիայի այդ հաւաքին էր, որ կայացաւ Երեւանի Սիմֆոնիք նուագախումբի ֆինանսաւորման ծրագիրը ընդմէջ Լուիզի եւ Լորիսի։

Տարիներ ետք այդ նոյն ոգին էր, որ խթանեց Պէյրութի Խաչատուրեան եղբայրները վերակենդանացնելու երաժշտական Գիւմրին՝ հոն առաքելով սքանչելի գործիչ եւ ուսուցիչ Սեպուհ Աբգարեանը, որ իր «Գոհար» նուագախումբ-երգչախումբով 6-7 տարի երաժշտական շնչառութիւնը ապահովեց ոչ միայն Գիւմրիի, այլ նաեւ զանազան հայ գաղութներու։

Իսկ ինչ կը վերաբերի պետական քաղաքականութեան մէջ ընդգրկուած սփիւռքահայ գործիչներու, անոնց թիւը բնականաբար չէր կրնար շատ ըլլալ վերոյիշեալ պատճառով։ Այսուամենայնիւ եղան անոնք։ Առաջինը պէտք է յիշել անունը Ամերիկայէն (ծագումով՝ սաղիմահայ) Սեպուհ Թաշճեանին, որ ասուպային շրջան մը ունեցաւ Լեւոն Տէր-Պետրոսեանի օրով որպէս տնտեսութեան նախարար։ Կ’ըսեն, թէ այդ պարկեշտ եւ բարեհամբաւ մարդուն գլխաւոր ներդրումը եղած է աշխատանքային ներքին կարգուկանոնի հաստատումը, նաեւ՝ ուսուցանելը, թէ բնաւ պէտք չէ վախնալ միջազգային վարկատու կազմակերպութիւններէ (IMF, World Bank եւ ուրիշներ) երկրի զարգացման համար պարտքի գումար վերցնելէ։ Դաս՝ զոր ուշիմ աշակերտ Փաշինեանը շատ լաւ իւրացուցած եւ այժմ միլիառաւոր տոլարներ կուտակած է ապագայ սերունդներու հաշւոյն…

Երկրորդը Ժիրայր Լիպարիտեանն է, որ, իմ կարծիքով, աւելի մեծ ազդեցութիւն ունեցած է, քան նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի գլխաւոր խորհրդականի իր պաշտօնը, թէ՛ դրական, թէ՛ բացասական իմաստներով։

Երրորդը Վարդան Օսկանեանն է, որուն երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի իշխանութեան շրջանին արտաքին գործոց նախարարի եւ Ղարաբաղեան խնդրով գլխաւոր բանագնացի լայն եւ անբասիր գործունէութիւնը, յարաբերութիւններն ու փորձառութիւնը այժմ ի գործ դրած է Արցախի եւ արցախահայութեան, համայն հայութեան շահերը եւ իրաւունքները պաշտպանելու գործին՝ որպէս համակարգող այդ նպատակով կազմուած Յանձնախումբին։

*           *           *

Միով բանիւ, սփիւռքահայութեան ներուժը Հայաստանի մէջ օգտագործելու եւ բնական անդրադարձումով զայն համայն հայութեան վրայ արդիւնաւէտ տարածելու հարցերը ներկայ թռուցիկ ակնարկէ անդին՝ լուրջ քննութեան եւ, աւելի կարեւոր, գործնականացումի կարօտ համազգային օրակարգի գլխաւոր հարցերէն է, որուն լուծումը, ներկայ պայմաններու տակ դժբախտաբար տեսանելի չէ։ Դեռ երէկ իմացայ քանատահայ բարեկամէս, որ Հայաստանի գործող իշխանութիւնները արհամարհելու պէս մերժեր եւ մերժելու պէս արհամարհեր են Հայաստան-Քանատա տնտեսական յարաբերութիւններու խառն յանձնաժողով կամ մարմին ստեղծելու լուրջ, լրջագոյն առաջարկ մը։

Ինչպէս հայաստանցիները պիտի ըսէին՝ այսպէս էլ ապրում ենք։

Յ. ԱՒԵՏԻՔԵԱՆ

Յատուկ՝ «ՊԱՅՔԱՐ»ին

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ախմաթ Կադիրովը նշանակվել է Չեչնիայի Հանրապետության երիտասարդության հարցերով նախարար

Հաջորդ գրառումը

Ուկրաինային պետք է ՆԱՏՕ-ն, իսկ ՆԱՏՕ-ն՝ Ուկրաինային. Երմակ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս

22/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի՝ իրեն փոխանցված ուղերձին

22/04/2026
OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախցի Արամը Հայաստանը կներկայացնի Աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում

21/04/2026
Հաջորդ գրառումը

Ուկրաինային պետք է ՆԱՏՕ-ն, իսկ ՆԱՏՕ-ն՝ Ուկրաինային. Երմակ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
Նորություններ

Ավետիք Չալաբյանը պահանջում է Փաշինյանին կարգի հրավիրել

21/04/2026

Սիրելի բարեկամներ, Տեղեկացնոմ եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական