Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա ահաբեկչություն է. Դավիթ Բաբայանն արձագանքել է Շահիդովի հայտարարությանը

03/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանցիներն ու թուրքերը երազում են վերցնել Ստեփանակերտն իրենց վերահսկողության տակ, բայց նման հայտարարություններ անելը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի իրավապաշտպան Ահմեդ Շահիդովի վերջին գրառմանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Շահիդովը Twitter – ի իր էջում գրել էր, որ հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ լինի դա խաղաղ ճանապարհով, թե ուժի կիրառմամբ: Վերջինս նաև ընդգծել է, որ հայերը բավականաչափ տեղեկացված չեն նոյեմբերի 10-ի հրադադարի վերաբերյալ հայտարարության մասին։

Ըստ Շահիդովի, եռակողմ հայտարարության համաձայն, Ստեփանակերտն ու բոլոր քաղաքներն աստիճանաբար կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Իրավապաշտպանը նաև հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն հավատում, կարող են այդ մասին հարցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Բաբայանը նկատել է, որ Ադրբեջանը հասկանում է, որ ռազմական ճանապարհով իր նպատակին հասնել հնարավոր չէ։ «Բաքուն ցանկանում է խարխլել մեր ժողովրդի կամքը, ոգին։ Որպեսզի այն քաղաքացիները, ովքեր ցանկանում էին վերադառնալ Արցախ, չգան։ Իսկ նրանք, ովքեր ապրում են այստեղ, սկսեն լքել Արցախը։ Սա ահաբեկչական PR տեխնոլոգիաներից մեկն է, որը պետական ամենաբարձր մակարդակով իրականացվում է Ադրբեջանում և Թուրքիայում», – ընդգծել է Արցախի ԱԳՆ ղեկավարը։

«Փաստինֆո»- ի թղթակցի այն հարցին, թե ինչպես դիմագրավել Ադրբեջանի նման քարոզչությանը` Բաբայանն արձագանքել է. «Պետք է պարզապես դուրս գալ սթրեսային վիճակից, պետք է ամրապնդել մեր պետականությունը, ճիշտ քաղաքականություն վարել: Պետք է աստիճանաբար հզորացնել երկիրը, պրոֆեսիոնալներն ու հայրենասերները պետականաշինության մեջ որոշիչ դեր պետք է ունենան։ Անհրաժեշտ է ուժեղացնել ազգաբնակչության հայրենասիրական դաստիարակությունը։

Նաեւ պետք է պայքարել ներքին թշնամիների դեմ, քանի որ նրանք շատ ավելի վտանգավոր են, քան արտաքինը: Կրկին տականքներ հայտնվեցին, որոնք սկսեցին արցախցիներին թուրք անվանել, դա անթույլատրելի է։ Նման մարդկանց պետք է բանտ նստեցնեն, բոլոր նորմալ մարդիկ չպետք է շփվեն նրանց հետ։ Պետք է նրանց բոյկոտ հայտարարել, իսկ հետո պետք է դրա համար քրեական պատասխանատվություն սահմանել», – եզրափակել է Բաբայանը։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տնտեսության վերականգնման առասպելը. ինչո՞ւ են այդքան թերահավատ ֆինանսական կառույցները.168.am

Հաջորդ գրառումը

Բլինկեն․ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ուկրաինայի հետ սահմանից ռուսական ԶՈւ-երի դուրսբերմանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026
Հրապարակախոսություն

Եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում եմ թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի. Նարինե Մկրտչյան

06/05/2026
Հաջորդ գրառումը

Բլինկեն․ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ուկրաինայի հետ սահմանից ռուսական ԶՈւ-երի դուրսբերմանը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական