ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքը։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ուժի մեջ են մտել միգրանտների հետ կապված մի շարք արգելքներ։
Փաստաթղթի համաձայն՝ նրանց արգելվում է վարել տաքսի և հասարակական տրանսպորտ, աշխատել սննդի ոլորտում, վաճառել ծխախոտ և ոգելից խմիչքներ, աշխատել նախադպրոցական ուսումնական հաստատություններում։
Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնության տարբեր ոլորտների ղեկավարները լիազորված են անհրաժեշտության դեպքում լրացուցիչ սահմանափակումներ մտցնել միգրանտների նկատմամբ։