Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա

06/05/2026
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության նախազգուշացումը տրվել է հատկապես Զելենսկու հայտարարություններին ի պատասխան։

Արտաքին գործերի նախարարությունը ընդգծում է Կիևի դեմ Ռուսաստանի զինված ուժերի կողմից պատասխան հարվածի անխուսափելիությունը, եթե ռեժիմի ահաբեկչական ծրագրերը իրականանան։

Զախարովան նշել է, որ եթե Կիևը Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ իրականացնի իր հանցավոր ծրագրերը, ապա ՌԴ-ն կհարվածի Կիևին։

Ավելի վաղ Ուկրաինան հայտնել էր, որ մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը մայիսի 9-ի շքերթի համար։ Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարը։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Ստերնենկոն։

«Այս քայլերը գործնականում անիմաստ են դարձնում Վլադիմիր Պուտինի կողմից մայիսի 9-ին հայտարարված հրադադարը»,- նշել է պաշտպանության նախարարի խորհրդականը։

Մայիսի 6-ին՝ ժամը 00:00-ին, Ուկրաինայում սկսվել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից հայտարարված «լռության ռեժիմը», սակայն Ռուսաստանը բազմաթիվ հարվածներ է հասցրել Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հիշեցնելով, որ մայիսի 5-ին ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում 27 մարդ է զոհվել։

«Երեկ մեր քաղաքների և համայնքների՝ Դնեպրի, Զապորոժիեի, Կրամատորսկի և այլոց վրա դաժան հարվածներից հետո ռուսական բանակը շարունակել է ակտիվ ռազմական գործողությունները․․․. Ռուսաստանի ընտրությունը լռության և կյանքերի պահպանման հստակ մերժումն է», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Նա նշել է, որ Ռուսաստանը «լռության ռեժիմը» խախտել է ավելի քան 1820 անգամ։

Իր հերթին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ ռուսական ուժերն օգտագործել են 108 անօդաչու թռչող սարք և երեք հրթիռ, և որ հարվածները շարունակվել են մայիսի 6-ի ամբողջ գիշեր, իսկ առավոտյան հարվածների են ենթարկվել Խարկովը և Զապորոժիեն։

Ըստ տեղեկությունների՝ Նովոբավարսկի շրջանում հարվածների հետևանքով վիրավորվել է երկու մարդ, վնասվել է մի քանի մասնավոր տուն։ Բացի այդ, Խերսոնում ԱԹՍ-ներով գրոհ է իրականացվել բնակելի շենքերի վրա, առաջացած հրդեհներից երեք մարդ է վիրավորվել։

Մայիսի 6-ի առավոտյան Սումիի շրջանում ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքացիական մեքենայի, որի հետևանքով զոհվել է մեկ կին, 2 մարդ վիրավորվել է:

Սումիի կենտրոնում ԱԹՍ-ի թիրախում է հայտնվել մանկապարտեզ, որի հետևանքով բռնկված հրդեհից զոհվել է մանկապարտեզի անվտանգության աշխատակիցը: Ներսում երեխաներ չեն եղել:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտարարել է, որ մայիսի 5-ին Ուկրաինայում Ռուսաստանի զանգվածային հարվածների հետևանքով զոհվել է 27 մարդ, այդ թվում՝ 12 զոհ գրանցվել է Զապորոժիեում, վիրավորվել է ավելի քան 120 մարդ։ Զապորոժիեի շրջանում մայիսի 6-ը հայտարարվել է սգո օր։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մայիսի 6-ի գիշերը Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի և Մոսկվայի մարզերի, ինչպես նաև Սև ծովի և Ղրիմի երկնքում խոցվել է 53 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Ղրիմի Սևաստոպոլի նահանգապետը հայտնել է Ջանկոյի վրա հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 8-9-ին հրադադարի մասին, Զելենսկին էլ իր հերթին «լռության ռեժիմ» էր հայտարարել՝ մայիսի լույս 6-ի գիշերվանից սկսած։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

Հաջորդ գրառումը

Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախընտրական նվերներ են անելու Փաշինյանին. Սամվել Կարապետյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պոպուլիստ ուժերը ավելի հակված է ավտորիտարիզմի, ու սա վտանգավոր է Հայաստանի համար. Արա Պողոսյա

27/05/2026
Նորություններ

Մեզ բաժին է հասել ոչ թե քաղաքական, այլ արժեհամակարգային ճգնաժամ. Արմեն Աշոտյան

27/05/2026
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տառացիորեն նույն սցենարն է, նույն գործիքակազմը` նույն դերակատարներով, նույն կենտրոններից ֆինանսավորվող. Սաթիկ Սեյրանյան

27/05/2026
Հաջորդ գրառումը

Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախընտրական նվերներ են անելու Փաշինյանին. Սամվել Կարապետյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական