Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը հայտարարեց, որ Ռուսաստանը Սյունիքում հյուպատոսություն կբացի։
«Մայիսի 25-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ընթացքում հայկական կողմը հավանություն է տվել ռուսական կողմից Սյունիքում հյուպատոսություն բացելուն»,- ասաց նա։
Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ որոշվել է հյուպատոսության ստեղծման գործընթացում ոչ թե պետական երկարուձիգ ընթացակարգեր անցնել, ինչը կպահանջի առնվազն մեկ տարի, այլ գնալ պարզեցված ճանապարհով։
«Որոշվեց մարդկանց ուղարկել այնտեղ, որպեսզի սկսեն աշխատել և նպաստել ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանմանը, այլև տարածաշրջանային անվտանգությանը։ Հուսով եմ, որ հունիսին նախատեսվող մեր այցը արդյունավետ կլինի»,- նշել է Սերգեյ Պալտովը։






