Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսաստանը Սյունիքում հյուպատոսություն կբացի

Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական ​​կլոր սեղանի ժամանակ  ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը հայտարարեց, որ Ռուսաստանը Սյունիքում հյուպատոսություն կբացի։

«Մայիսի 25-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ընթացքում հայկական կողմը հավանություն է տվել ռուսական կողմից Սյունիքում հյուպատոսություն բացելուն»,- ասաց նա։

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ որոշվել է հյուպատոսության ստեղծման գործընթացում ոչ թե  պետական ​​երկարուձիգ ընթացակարգեր անցնել, ինչը կպահանջի առնվազն մեկ տարի, այլ գնալ պարզեցված ճանապարհով։

«Որոշվեց մարդկանց ուղարկել այնտեղ, որպեսզի սկսեն աշխատել  և նպաստել ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանմանը, այլև տարածաշրջանային  անվտանգությանը։ Հուսով եմ, որ հունիսին նախատեսվող  մեր այցը արդյունավետ կլինի»,- նշել է Սերգեյ Պալտովը։