«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է փրկարարներ ուղարկել Թուրքիայի Հանրապետություն՝ այս գիշեր Գազիանթեփի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն օգնություն ցույց տալու համար: Մեր փրկարարներն ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու սարքավորանքը նման արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու համար և արդեն պատրաստ են մեկնել երկրաշարժի գոտի»», – նշել են ՌԴ ԱԻՆ-ում։
Հավելենք, որ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի։