Ռուսաստանը դարձել է Չինաստան հում նավթի խոշորագույն մատակարարը

10

Չինաստանը 55%-ով ավելացրել է Ռուսաստանից հում նավթի ներկրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի մաքսային գլխավոր վարչությանը։

Այսպիսով, Ռուսաստանը փոխարինել է Սաուդյան Արաբիային՝ որպես Չինաստան նավթի հիմնական մատակարար։ Դա հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ Պեկինը զգալի զեղչեր ստացավ ռուսական վառելիքի մատակարարման վրա, քանի որ ներքին մատակարարները պատժամիջոցների ֆոնին բախվեցին մի շարք սահմանափակումների արևմտյան երկրների շուկաներում։

Չինաստանի մաքսային գլխավոր վարչության տվյալներով՝ ռուսական նավթի ներմուծումը կազմել է գրեթե 8,42 մլն տոննա։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմն ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում ասել էր, որ Վաշինգտոնը կոչ է անում նավթ և գազ արդյունահանող երկրներին ավելացնել արդյունահանումը։

Գրանհոլմի խոսքով՝ հաջորդ շաբաթ նախատեսվում է հանդիպում ԱՄՆ նավթագազային ընկերությունների ղեկավարների հետ։