Ռուսական մարտավարական միջուկային զենքի դուրսբերումը Բելառուսի տարածքից հնարավոր է միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հրաժարվեն Ռուսաստանին նպատակաուղղված խարխլելու կործանարար նպատակից։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։ Նա միջուկային զենքի տեղակայումն անվանել է պատասխան «ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի ապակայունացնող միջուկային քաղաքականությանը»։
«Այս առումով ռուսական մարտավարական միջուկային զենքի հիպոթետիկ դուրսբերումը Բելառուսի տարածքից հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հրաժարվեն Ռուսաստանի և Բելառուսի անվտանգությունը նպատակաուղղված խաթարելու իրենց կործանարար քաղաքականությունից։ Դա ենթադրում է ամերիկյան միջուկային զենքի ամբողջական դուրսբերում ԱՄՆ տարածք՝ Եվրոպայում համապատասխան ենթակառուցվածքի վերացումով»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է Պոլիշչուկը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու որոշման մասին հայտարարել է մարտի 25-ին։
Զենքը կտեղափոխվի միութենական պետության արևմտյան սահմաններ։ Ըստ պայմանագրի՝ միջուկային զենք կիրառելու որոշումը ռուսական կողմինն է։ Հուլիսի 7-8-ը պետք է ավարտվեր զենքի տեղակայման նախապատրաստումը։ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը դատապարտել են Ռուսաստանի իշխանությունների որոշումը։