Ռուսական զինուժը կասեցրել է ուկրաինական գրոհները բոլոր ուղղություններով ու հակառակորդին պատճառել մեծ վնաս. Շոյգու

15

Երեք օրվա ընթացքում Կիևը ձեռնարկեց վաղուց խոստացված գրոհը՝ մեծ թվով զորք և տեխնիկա կենտրոնացնելով պատերազմական ճակատի տարբեր հատվածներում։ Ռուսական զորքերը խափանեցին բոլոր հարձակումները. ասվում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարության մեջ։

«Ռիա Նովոստի»-ն հաղորդում է ռուսական  բանակի գեներալի հայտարարությունը. «Հարձակման փորձերը խափանվել են, հակառակորդի գործողությունները կասեցվել են, ռուս զինվորներն ու սպաները մարտերում ցուցաբերել են խիզախություն և հերոսություն:  Հակառակորդը չի հասել իր նպատակներին, կրել է զգալի և անհամեմատելի կորուստներ»:

Հունիսի 4-ին Ուկրաինայի զինված ուժերի 23-րդ և 31-րդ  բրիգադների ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել հինգ ուղղությամբ։ Դրանցից ոչ մեկում հակառակորդը հաջողությունների չի հասել՝ կրելով զգալի կորուստներ՝ 300 զինծառայող, 16 տանկ, 26 զրահատեխնիկա, 14 մեքենա։

Հունիսի 5-ին Ուկրաինայի Զինված ուժերը հինգ բրիգադի ուժերով փորձել են  յոթ ուղղությամբ առաջ շարժվել, սակայն կորուստներ են կրել. ավելի քան 1600 անձնակազմ, 28 տանկ, այդ թվում՝ 8 Leopard և 3 AMX-10 անիվավոր տանկ, 136 այլ տեսակների զինտեխնիկա. հաղորդում է ՌԴ ՊՆ-ը։