«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին ձերբակալել են։ Այս մասին նա ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինձ ձերբակալեցին դեռևս չսկսված խաղաղ հանրահավաքին մասնակցելու համար։ Հող հանձնած դավաճանը փորձում է բռնաճնշումներով մնալ իշխանության։ Իշխանությունները օրենքը կիրառում են.
1) խտրական. ողջ պատերազմի ընթացքում բազմաթիվ խաղաղ հանրահավաքներ են իրականացվել ՄԱԿ-ի, դեսպանատների առջև, բայց ոչ ոք չի ձերբակալվել։
2) նպատակին ոչ համարժեք. պատերազմն արդեն ավարտվել է։
Իմ հետևից ոչ ոք չգա։
ՀԳ. Ունենք 4 օր Դադիվանքն ու Քարվաճառը փրկելու համար»։