Ռոսպոտրեբնադզորը սննդային հետազոտություններ է անցկացրել կորոնավիրուսի մասնիկների հայտնաբերման համար։ Բոլոր թեստերը բացասական են եղել:
Ուսումնասիրությունը սառեցված սննդամթերքում չի հայտնաբերել COVID-19-ի հետքեր: Հետազոտության հիմնական մասը բաղկացած էր բանջարեղենային արտադրանքներից՝ 40%, միս և միս պարունակող մթերք` 26% և մրգեր՝ 22%:
«Բոլոր նմուշները բացասական արդյունք են ցույց տվել SARS CoV2-ի ՌՆԿ-ի առկայության առումով», հաղորդում է գերատեսչությունը։