Ռուսաստանը նախկինի պես կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին՝ զերծ մնալ շփման գծում լարվածության սրման հանգեցնող քայլերից։
Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով սահմանին գիշերային կրակոցների մասին հարցին, փոխանցում է ТАСС-ը ։
«Մենք կոչ ենք անում երկու երկրներին՝ զերծ մնալ որեւէ գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,-նշել է Պեսկովը: