Ստորեւ ներկայացնում ենք Ռամկավար ազատական կուսակցության՝ աշխարհի տարբեր անկյուններում լույս տեսնող մամուլի էջերի համառոտ ծաղկաքաղը:
«Ազգ» շաբաթաթերթը (Երևան, Հայաստան) գրում է. «Ամենից ահավորը, սակայն, Թեշքիլաթը մահսուսա հրոսակախումբն էր, որի ծրագիրը դեռեւս 1911 թ.ին Սելանիկում գումարած իրենց գաղտնի ժողովում հղացել էին երիտթուրքերը եւ Բալկանյան պատերազմում կրած պարտությունից հետո, հատկապես 1914 թ.ից սկսյալ, գործի լծեցին հայության դեմ Օսմանյան կայսրության ողջ տարածքում: Այդ հրոսակախումբը բաղկացած էր ավազակներից ու մարդասպաններից, որոնց բաց էին թողել բանտերից եւ որոնց ձեռքով կառավարությունը ամեն տեսակի չեթեների եւ բաշիբոզուկների ներգրավմամբ գլուխ հանեց սեւագույն գործըՙ արեւմտահայության եւ կիլիկեհայության զանգվածային սպանդըՙ Ցեղասպանությունը»: Ավելին՝ այստեղ:

«Պայքար»-ը (Բոստոն, ԱՄՆ) գրում է.«Ներկայ ժամանակներուն, առաջին անգամ որ խնդրոյ առարկայ դարձաւ Սիւնիքի ճակատագիրը` հարիւր տարի առաջ էր: 1921ի Փետրուարեան ապըստամբութենէն ետք երբ Կարմիր Բանակը մուտք գործեց Հայաստան. Պոլշեւիկները Սիւնիքը պիտի զիջէին Ատրպէյճանին: Նոյնիսկ Դրօն, որուն հրամանին ներքեւ կռուած էր Գարեգին Նժդեհը Ղարաքիլիսէի ճակատամարտին հրահանգեց որ Նժդեհ հրաժարի Սիւնիքի պաշտպանութենէն: Սակայն, Նժդեհ յամառեցաւ եւ նոյնիսկ իր իշխանութեան ներքեւ հռչակեց Լեռնահայաստանի հանրապետութիւնը. եւ այդպէս է որ Սիւնիքը մնաց Հայաստանի Հանրապետութեան սահմաններուն մէջ»: Ավելին՝ այստեղ:

«The Armenian Mirror Spectator»-ը (Բոստոն, ԱՄՆ) գրում է. «It was noteworthy that the event was entirely organized by a community Youth United Committee with members from the Tekeyan Cultural Association and Armenian Democratic Liberal Party, the Armenian General Benevolent Union and AGBU Young Professionals, Nor Serount (Social Democratic Hnchagian Party), St. Gregory the Illuminator Cathedral, Sourp Khatch Church, St. Nareg Armenian Catholic Church and the First Armenian Evangelical Church»: Ավելին՝ այստեղ:
«Ապագա»-ն (Մոնրեալ, Կանադա) գրում է. «Այսօր տակաւին կը շարունակուի մշակութային ցեղասպանութիւնը։ Պատմական Հայաստանի եւ Կիլիկիոյ մէջ եկեղեցիներ ու կոթողներ կը ոչնչանան։ Նախիչեւանէն մինչեւ Ղարաբաղ-Արցախ հայկականը կը քանդուի եւ կամ կը վերածուի Ալպանականի։ Տակաւին կը շարունակուի սրբապղծութիւնը հայկական վանքերու եւ եկեղեցիներու՝ Մակարա վանք եւ հայ աւետարանական եկեղեցիի եկեղեցաշէնքը, բռնագրաւուած Կիպրոսի տարածքին»: Ավելին՝ այստեղ:
«Սարդարապատ»-ը (Բուենոս-Այրես, Արգենտինա) գրում է. «Մեր դատը արդար դատ է, որուն համար ժամանակը ազդակ մը չէ: Ան պիտի շարունակէ տրոփել իւրաքանչիւր հայու խիղճին եւ հաւաքական յիշողութեան մէջ այնքան ատեն, որ ոճրագործը չընդունիր իր արարքը եւ չի փոխհատուցեր պատճառած նիւթական, բարոյական եւ հոգեբանական կորուստին համար: Մենք կը հաւատանք, որ ճշմարտութիւնը չի մեռնիր, որքան որ փորձուի զայն ծածկել կամ մոռացութեան մատնել: Թող, որ մօտիկն ու հեռաւորը լաւ հասկնան, թէ մեր դատը անժամանցելի է»: Ավելին՝ այստեղ:
«Զարթօնք»-ը (Բեյրութ, Լիբանան) գրում է. «Շաբաթ, Ապրիլ 24, 2021-ին, Մոնթեպելլոյի Նահատակաց Յուշարձանին առջեւ տեղի ունեցաւ բարեխօսական կարգ՝ ի յարգանս Հայոց Ցեղասպանութեան զոհ գացած մէկուկէս միլիոն նահատակներու յիշատակին, մասնակցութեամբ յարանուանութեանց հոգեւոր առաջնորդներու եւ հայրերու, համայնքի գլխաւոր կազմակերպութիւններու ներկայացուցիչներու, քաղաքական դէմքերու եւ հիւրերու: Միջոցառումը կազմակերպած էր Հայոց Ցեղասպանութեան Ոգեկոչման Լոս Անճելըսի Միացեալ մարմինը»: Ավելին՝ այստեղ:
Քաղեց՝ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ