Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ավարտվեցին: Արդա՞ր, թե՞ անարդար եղան դրանք, ո՞վ ինչպիսի գնահատական տվեց եւ այլն` այս ամենը դեռ երկար կշարունակվի քննարկվել: Սակայն բոլորն արդեն մոռացան ընտրություններին նախորդող շրջանում բուռն քննարկվող մի հարց, որի կարեւորությունը պայմանավորված չէ նախընտրական տրամաբանությամբ: Խոսքը պատգամավորների ընտրության ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու մասին է, ներկայիս խառը` 80 ...
Ադրբեջան-Իրան հակադրությունը հատկապես ընդգծված դրսեւորումներ է ունենում իսլամական շարժման նկատմամբ երկու երկրների տարբեր դիրքորոշումների համատեքստում, հատկապես երբ Ադրբեջանում աշխարհիկ են խաղում, իսկ Իրանից փորձում են իսլամական շարժումը առավել ընդգրկուն դարձնել հյուսիսային հարեւանի տարածքում: Ամեն դեպքում, երբ այս հակադրության ֆոնին շահարկվում են նաեւ այլ հասկացություններ, փոխադարձ ռեւերանսների փոխանակման գործընթացում մեջտեղ են ...
Չնայած խորհրդարան անցած քաղաքական ուժերի համամասնական ցուցակներից անցողիկ հորիզոնականներում եղող անձանցից շատերի վերաբերյալ շրջանառվող լուրերի, թե նրանք ինքնաբացարկների դիմումներ են գրել` հրաժարվելով մանդատներից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ եւ առաջին օրը ստացել է համամասնական ցուցակներից առաջին ինքնաբացարկները: Ըստ ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանի ` ինքնաբացարկներ են ներկայացրել ՀԱԿ ...
Թեեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը հետզհետե սպառում է Թուրքիայի պաշտոնական թեզը հանդիսացող ժխտողականության դիրքերը, սակայն որքան դիրքերն սպառվեն, այնքան ագրեսիվ ու մարտնչող է դառնում ժխտողականությունը: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցիՙ 2015-ի մոտեցմանը զուգընթաց, Թուրքիայի ղեկավարները ավելի ու ավելի են կառչում ժխտողականությունից եւ պատմական իրողությունը ուրանալու համար ապավինում են ավելի ...
Երեկ պարզվեց գալիք տարվա փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակից երկու թեկնածուների անունները: Ու եթե հաշվի առնենք, որ նախագահ Սարգսյանը ակնհայտորեն դնելու է իր թեկնածությունը, ապա ստացվում է, որ մենք այսօր արդեն կարող ենք նշելՙ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանից բացի կմասնակցեն «Նոր ժամանակներ կուսակցության» նախագահ Արամ Կարապետյանը , ...
Ինչպես հայտնի է, Իրանի «Իսլամական մշակույթի եւ հաղորդակցության կազմակերպության» հրավերով, մայիսի 7-ից Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառը գտնվում է Իրանում:
Դեռեւս ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին: Վերջինս հանդիպմանը նշել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն ու Հայաստանը միասնական նպատակի ուղղությամբ են աշխատում, այն է` շարունակել հայկական ատոմակայանի անվտանգության միջոցառումների ամրապնդումը եւ համագործակցությունը նոր կայանի կառուցման առնչությամբ:
Ադրբեջանի արտգործնախարարությունը շատ օպերատիվ արձագանքել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի պնդմանը, որ «երբ տեղի է ունենում ինքնորոշում, մետրոպոլիան չի կարող վկայակոչել տարածքային ամբողջականությունը»: Հարեւան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակը, առարկելով դրան, վկայակոչել է ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածի չորրորդ մասը, որտեղ ասված է, որ Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամները ...
Մայիսի 15-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպեց ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ ալ Մաքթումի հետ:
«Ազգը» մայիսի 16-ին, ժամը 17-ին էլեկտրոնային նամակ ստացավ, որում Դավթաշեն գյուղի ու հարակից տների (Մելքումով փողոց) բնակիչները իրենց զայրույթն էին հայտնել «Երեւան ջուր» ընկերության հասցեին, որոնց օպերատորները մեկ շաբաթ շարունակ արձանագրում էին իրենց ահազանգը, որ ջուր չունեն, սակայն հարցը չի լուծվում:
ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր կոալիցիայի վերաբերյալ մամուլում աշխուժորեն քննարկվող տեսակետներին մասամբ գուցե պատասխանելով` երեկ հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը : Բովանդակությունից կարելի է եզրակացնել, որ կոալիցիա չգիտենք, բայց ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ինչ-որ համաձայնություն արդեն կայացել է` անկախ նրանիցՙ այդ համաձայնությունը կոալիցիոն տեսք է ունենալու, համաձայնագրայի՞ն, թե՞ ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 14-ից մինչեւ հունիսի 10, գնելով MTS, HTC, BlackBerry, Samsung Galaxy Nexus կամ Samsung Google Nexus S հեռախոս ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից, կարելի է մասնակցել հատուկ խաղարկության եւ շահել արժեքավոր նվերներ, այդ թվում`
Անտառը, իրար կողքի ծառերը միասնության խորհուրդ ունեն: Քաղաքները, որտեղ ծառեր կան, երկրները, որոնք անտառներով են հարուստ, առողջ հասարակություն, քաղաքացի են կերտում, դաստիարակում: Իսկ երբ այդ քաղաքացին է անտառ ստեղծում, ծառ տնկում, ուրեմն նա գիտի, ու չի մոռանա անտառի խորհուրդն ու արժեքը, նա այլեւս ծառ չի հատի: Հետեւաբար մենք նաեւ ծառեր ...
Երեք ամիս շարունակ ընդգրկված լինելով Մաշտոցի զբոսայգում ծավալված ապօրինի կառուցապատումների դեմ շարժման մեջ եւ ներկա լինելով այնտեղ կազմակերպված միջոցառումներինՙ տեղեկացա մեր իրականության վերաբերյալ մի շարք նորանոր խնդիրների: Դրանցից ամենից շատ ինձ հուզեց ցմահ բանտարկյալների խնդիրը (բոլորը կհամաձայնեն, որ մեր փոքրիկ հանրապետության համար 104 ցմահ դատապարտյալ ունենալը չափազանց մեծ թիվ է): ...
Մեծ Բրիտանիայում գիտնականները ուսումնասիրում են, թե արդյոք կարի (քրքում) համեմունքը կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ աղիքային քաղցկեղ ունեցողների բուժման վրա:
Սփյուռքահայ շատ համայնքներում ազգային-մշակութային որեւէ լուրջ ձեռնարկՙ գրական, երաժշտական կամ մեկ այլ, բացի բուն գեղարվեստական նշանակությունից, համայնքային համախմբումի եւ ազգային ոգեւորության առիթ կարող է հանդիսանալ:
Մեքսիկայում 83 տարեկան հասակում վախճանվել է նշանավոր գրող եւ լրագրող Կառլոս Ֆուենտեսը: Հաղորդվում է, որ նա մահացել է Մեխիկոյի մի հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր սրտի խնդիրների պատճառով:
Գրասենյակային աշխատանքը կրկնապատկում է նույնիսկ երիտասարդ մասնագետների օրգանիզմի թրոմբի (արենախիցքի) գոյացման վտանգը, հաշվարկել է Lifeblood բարեգործական ընկերության պրոֆեսոր Բեւեռլի Հանթը: Երբեմն մարդը անընդմեջ նստած է անցկացնում երեք ժամ, տանն էլ նստում է բազմոցին, նշում է The Telegraph հրատարակությունը:
«Ազգի» խմբագրությունը շնորհակալությամբ ստացել է Պարույր Աղպաշյանի «Մամլոյ յօդուածներ» արաբերեն գիրքը եւ Հայկազյան համալսարանի հրավերը ներկա գտնվելու այդ գրքի շնորհանդեսին, որը տեղի է ունենալու մայիսի 18-ին, Բեյրութի Հայկազյան համալսարանի հանդիսասրահում:
«Ազգային պատկերասրահ» երաժշտական միջազգային VIII փառատոնի հերթական համերգը կկայանա մայիսի 18-ին կամերային երաժշտության տանը: «Դասական երաժշտության երեկո» ծրագրում մենահամերգով հանդես կգա Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնամուրային ֆակուլտետի դեկան, դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Նա երաժշտական ուսումը ստացել է Երեւանում, պրոֆեսոր Ա. Բոգդանյանի դասարանում, այնուհետեւ շարունակել է ուսումնառությունը Կլոդ Ֆրանկի եւ Վերա Գորնոստաեւայի ղեկավարությամբ: ...
Երեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրից հետաձգված հանդիպումները: Կրկին խաղադաշտ դուրս եկան այն զույգերը, որոնք ընդամենը 4 օր առաջ մրցավեճի էին բռնվել 2-րդ շրջանի մեկնարկային տուրում: Երկրի չեմպիոն «Ուլիսին» ոչ մի կերպ չի հաջողվում դուրս գալ խաղային խորը ճգնաժամից: Հերթական անգամ ուլիսցիները խաղադաշտից հեռացան պարտված: 4 օր ...
Մեկօրյա հանգստից հետո շախմատի ԱՄՆ-ի առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: Տղամարդկանց մրցաշարի 7-րդ տուրում Վարուժան Հակոբյանը սեւերով պարտության մատնեց Ռոբերտ Հեսին ու վաստակած 3,5 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
Դավիթ Նալբանդյանի համար կարծես ավանդույթ է դարձել հաջող մեկնարկից հետո 2-րդ փուլից պայքարից դուրս մնալը: Հռոմի թենիսի մրցաշարում էլ այդ տխուր ավանդույթը չխախտվեց: 2-րդ փուլում նա չկարողացավ հաղթահարել բրիտանացի Էնդի Մարեյի դիմադրությունը (1-6, 6-4, 5-7) ու դուրս մնաց պայքարից:
Տվերում ընթացող տափօղակով հոկեյի միջազգային պատանեկան մրցաշարում Հայաստանի պատանի հոկեյիստները հերթական հանդիպումներն անցկացրին: Առաջին մրցախաղում մեր հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Բելառուսի «Մետալուրգին», իսկ հաջորդ խաղում նույնպիսի հաշվով զիջեց Լատվիայի պատանեկան հավաքականին:
Վրաստանը ֆուտբոլի 2020-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի անցկացման պաշտոնական հայտ է ներկայացրել: Բացի Վրաստանից, Եվրոպայի առաջնության համար կպայքարի նաեւ Թուրքիան, իսկ Իռլանդիան, Շոտլանդիան եւ Ուելսը համատեղ հայտ են ներկայացրել: