Դադիվանքում պատերազմից հետո առաջին անգամ տեղի ունեցավ պսակադրություն:
Մարտակերտցի Արամ Վերդյանն ամուսնացավ ասկերանցի Իրինա Գաբրիելյանի հետ։ Պսակադրության արարողությունն անց է կացրել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Դադիվանքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է, ինչը ևհնարավոր է դարձրել պսակադրության արարողությունը։