ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղեկատվություն է տարածել, որում հաստատում է, որ կորոնավիրուսը հայտնվել է Չինաստանի կառավարական լաբորատորիաներում: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղադրված նրա գրավոր հայտարարության մեջ:
Պոմպեոն նշում է, որ դեռ 2019-ի ամռանը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում մի քանի աշխատակցի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուսի պես մի բան: