Ես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես ինքս էլ վստահում եմ մեր եկեղեցուն, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, որ սոցհարցումների տվյալներով հասարակության շրջանում եկեղեցին անհամեմատ բարձր վարկանիշ ունի, քան իշխանությունները։
«Եկեղեցին քաղաքական կուսակցություն չի։ Դուք համարում եք, որ եկեղեցին կարող է քաղաքական մրցակցության մե՞ջ մտնի»,- ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք եկեղեցու և հոգևորականների թեման իշխանություններին հուզող միակ թեման է, որ անվտանգային և մնացած բոլոր հարցերը թողած՝ իշխանական գործիչներն ամեն օր այս թեմայով հայտարարություններ ու գրառումներ են կատարում։
«իսկ ո՞վ ասաց, որ իշխանության ամբողջ զբաղմունքը դա է։ Այսինքն՝ թվում է, մեր բոլոր գործերը դրանից տուժո՞ւմ են։ Պետությունը նորմալ վիճակում է, անվտանգային հարցերը նորմալ վիճակում են, շուտով նորություն կլինի՝ շատ հետաքրքիր։ Չասեցի՝ լավ նորություն, բայց տեղեկություն կլինի, որոշ ժամանակ անց՝ մյուս ամիս, վարչապետն ասուլիսով հանդես կգա»,- ասաց Ալեն Սիմոնյանը։