Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարտության ճարտարապետի գլխավորությամբ մեզ մոտ ոչ մի հաջողություն չի կարող լինել․ Գեղամ Նազարյան

24/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տեղեկանալով, որ այսօր ԱԺ-ում ներկայացվելու է կառավարության ծրագիրը, հերոս տղերքից մեկի հայրը հանդիպեց ինձ, իր հետ բերելով որդու արնաշաղախ զինգրքույկը, խնդրելով այն ինձ հետ տանել ԱԺ, ցուցադրել նրան, ով մեր երկիր պատերազմ եւ պարտություն բերեց ու հարցնել՝ Արցախում մեր տղերքի արյունն է թափվել, դու պատասխանատվության ու մեղքի զգացո՞ւմ ունես, ու ինչպե՞ս ես այսքանից հետո մնում այս պաշտոնում։Ես այսօր պարտության ճարտարապետի ներկայությամբ ԱԺ-ում չէի կարող լինել, քանի որ մեր հերոս տղերքի ծնողների մեծամասնության հավանությունը չունեի, այդ իսկ պատճառով հարցը խնդրել եմ հնչեցնել իմ գործըներոջը, իսկ հիմա արձանագրում եմ, որ այն օրը, երբ հերոս տղերքից մեկի մարմինը տասն ամիս անատոմիկներից մեկում պահելուց հետո են միայն հարկ համարել հանձնել ընտանիքին, մեր երկիր աղետ բերած անձնավորությունը հայտարարում է, թե խաղաղություն է կառուցելու, կարծես խաղաղությանը մեր հրաշք տղերքն էին խանգարում։Նա ասում է, թե հայկական կողմն ունի մոտ 3 հազար 700 զոհ։

Ի վերջո կողմնորոշվեք, թե ինչ թիվ եք հրապարակում։ Ամեն անգամ նոր ու անհասկանալի թվեր եք հրապարակում, նորից ու նորից ցավ պատճառելով զոհերի եւ անհետ կորած տղերքի ծնողներին, հարազատներին։ Խոսում է Արցախի զարգացման մասին, խուսափելով Արցախի Հանրապետություն ձեւակերպումից։Խաղաղությունից խոսում է մի մարդ, ով ասելով, թե ոնց ուզում բանակցում է, սկսում է իր բանակցային կետից, բացականչելով Արցախը Հայաստան է եւ վերջ, մեր տուն, մեր երկիր արյուն եւ պարտություն բերեց։Նա այս ամենին վերաբերում է սովորական սերիալի, որի հերոսն առաջին եթերաշրջանում ավերում է երկիրը, իսկ երկրորդում, ժողովրդին ասում, թե թույլ տվեք վերականգնել եւ զարգացնել երկիրը։Իրականում ներկայացված ծրագիրը չէ խնդիրը։ Այնտեղ գուցե հրաշալի ձեւակերպումներ եւ լավ նախաձեռնություններ կան, բայց խնդիրների խնդիրն այն է, որ պարտության ճարտարապետի գլխավորությամբ մեզ մոտ ոչ մի հաջողություն չի կարող լինել։ Պարտված դեմքով երկիրը չի կարող հաջողություն արձանագրել։

Առնվազն հինգ հարյուր ուժայինի ուղեկցությամբ Ազգային ժողովում տեղաշարժվող անձը չի կարող զարգացում եւ խաղաղություն բերել։ Նա կարող է միայն վախերի եւ նրա տարածման ծրագիր ներկայացնել։Առկա իրողությունները հուշում են, աղաղակում են, որ այս կառավարությունը ոչ միայն հնգամյա, այլ անգամ հնգամսյա ծրագիր ներկայացնելու ռեսուրս չունի։Եւ որքան էլ նա կրկնի, թե իրեն ընտրել է մեծամասնությունը, դրանից իրականությունը չի փոխվի։ Իսկ իրականությունն այն է, որ մեր երկիր պատերազմ բերածի օգտին այս կամ այն պատճառով քվեարկել է մոտ 650 հազար մարդ, որոնցից շատերն արդեն իսկ խոստովանում են, որ կոպիտ, շատ կոպիտ սխալ են թույլ տվել։Այսօր մենք պետք է արձանագրենք, որ վերականգնումը, առաջընթացը կարող է սկսվել, երբ գործող վարչապետը լքի զբաղեցրած աթոռը, իսկ դա անխուսափելիորեն լինելու է շուտ, ավելի քան շուտ։ Այլ կերպ լինել չի կարող։

Գրում է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Նիկոլ, դավաճան». Ծեծկռտուք Ազգային ժողովում (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Փաշինյանն իր հետ դահլիճ է բերել ախրանիկների, ովքեր երբևէ ԱԺ չեն մտել. Աննա Մկրտչյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանն իր հետ դահլիճ է բերել ախրանիկների, ովքեր երբևէ ԱԺ չեն մտել. Աննա Մկրտչյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական