Չորեքշաբթի, Հունիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատմության չսպիացող վերքերը

07/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հասմիկ Պողոսյանի ՖԲ էջից, –

Թուրքիայի պատմությունը ազգերին ու  քաղաքակրթությունները ջնջելու պատմություն է: Սա պատմական ճշմարտություն է: Դա մի երկիր է, որի էջերը ներկված են ոչ միայն հայ ազգի արյունով, որ հազարամյակներ շարունակ ապրում և արարում էր իր պատմական բնօրրանում՝ Հայկական բարձրավանդակում…

 Օգոստոսի 7- ը ասորի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակության օրն է: Մեկ դար առաջ թուրքական իշխանությունների կողմից հայերի դեմ վաղուց պետականորեն ծրագրված ցեղասպան քաղաքականության անմիջական շարունակությունը դարձավ ասորի ժողովրդի նկատմամբ տարվող ջարդերի և կոտորածների հետևողական քաղաքականությունը, որին զոհ գնացին 750 հազար ասորիներ: Արևելքն առանց քրիստոնյաների՝ այս հրեշավոր բանաձևն էր ընկած օսմանցու ցեղասպան քաղաքականության հիմքում…

Հայերն ու ասորիները միասին անցան Ցեղասպանության արհավիրքով: Եվ մեկ դար առաջ ցեղասպանության զոհ դարձած ասորիների սերունդներն այսօր շարունակում են պայքարել պատմական արդարության՝ մարդկության դեմ իրականացված ոճրագործությունների միջազգային ճանաչման ու դատապարտման համար: Պայքարում են՝ ձայն բարձրացնելով, որ չդատապարտված ցեղասպանությունները ծնում են նոր ոճիրներ, որոնց արձագանքն այսօր արդեն լսելի է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև աշխարհի խոշոր տերությունների մայրաքաղաքներում՝ կապված միջազգային ահաբեկչության հետ: Իսկ աշխարհը մինչ օրս չի դատապարտել: Շարունակում է հետևել, թե թուրքական պետության կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերն ինչպես են պարբերաբար հարձակվում ու սրի քաշում Մերձավոր Արևելքի տեղաբնիկ, արարող ազգերին, որոնց շարքում են արամեեախոս ասորիները…

Ամեն տարվա օգոստոսի 7-ին մենք պարտավոր ենք հիշել ցեղասպանությանը զոհ գնացած 750 հազար ասորի նահատակներին: Մեկ դար առաջ մենք միասին անցանք նույն տառապանքների միջով, և այսօր պետք է միասին պայքարենք հանուն Արդարության՝ ապացուցելով, որ ոչինչ չի հաղթի այն ազգերին, ովքեր ունեն խորը պատմական անցյալ և կանգնած են մարդկության քաղաքակրթության ակունքներում…Հայ և ասորի ժողովուրդների համար կորստյան ցավը ազգային պատկանելություն չունի…

Այսօր մեզ՝ հայերիս հետ միասին հազարամյակների ճանապարհ անցած հնագույն այս ազգի ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է.  մարդկության և քաղաքակրթության դեմ գործադրված ևս մի ոճիր, որը ոչ մի կերպ չպետք է մոռացվի:

Ասրիները  հայ զինվորի հետ կողք կողքի, ուս ուսի մարտնչելով թշնամու դեմ՝ միշտ պահել են մեր երկրի սահմանները:

2020 թվականի սեպտեմբերի 27-ի սև լուսաբացից մինչև վերջին վայրկյանը՝ Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում մեր եղբայրների հետ անձնվիրաբար մարտնչեցին ու ընկան նաև ասորի ժողովրդի զավակները: Կռվեցին մինչև վերջին շունչը՝ զինվորն ու կամավորը…Եվ ժամանակի մեջ՝ պատմության էջերում ՝ մեր  անմահացած հազարավոր եղբայրների կողքին հիշելու ենք նաև ասորի ազգի զավակներին…Նրանք մեր սրտում են:

Հենց այս օրերին էլ՝ Իրաքում թուրքական բանակի կողմից ասորական գյուղեր են ռմբակոծվել…Հնագույն քաղաքակրթությունների դեմ պատերազմը շարունակվում է:

Մենք շարունակելու ենք լինել միասին մեր պայքարում՝ հանուն պատմական արդարության վերականգնման. աշխարհի քաղաքակրթության ակունքներում կանգնած ազգերը չեն կարող ու չպիտի անհետանան: Շարունակելու ենք պայքարել միասին, շարունակել մեր ճանապարհը՝ հանուն ցեղասպանություններին զոհ գնացած մեր նախնիների ու պատերազմներում անմահացած մեր հերոս զինվորների, որ ապրեն մեր ազգերը ու ապրեցնեն իրենց …

Հասմիկ Պողոսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` Սյունիքի մարզի Սև լճի հատվածում

Հաջորդ գրառումը

Հովհաննես Հովհաննիսյանին դոկտորի աստիճանի շնորհման գործընթացը հակասել է ընդունված կանոնակարգին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի և Թուրքիայի գործարարները ողջունել են երկու երկրների միջև առևտրի մեկնարկի համար ձևավորված բարենպաստ միջավայրը

02/06/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԴանիայիԱվետարանական Լյութերական եկեղեցու ուխտավորներին

02/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Թրամփի ուղու» շնորհիվ մենք կկարողանանք օգնել ամրապնդել Ադրբեջանի դիրքերը՝ որպես Միջին միջանցքի հիմնական հանգույց. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

02/06/2026
Նորություններ

Դատարանը վերադարձրեց Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար

02/06/2026
Հաջորդ գրառումը

Հովհաննես Հովհաննիսյանին դոկտորի աստիճանի շնորհման գործընթացը հակասել է ընդունված կանոնակարգին

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 7-ին ընդառաջ՝ հատկապես դեռևս չկողմնորոշվածների համար. Արսեն Ջուլֆալակյան

02/06/2026

Անպայման մասնակցեք ընտրություններին և մերժեք քպ-ին։ Պատճառները գիտեք, չթվարկեմ: Ինքս չհանդիսանալով որևէ քաղաքական թիմի անդամ՝ առաջարկում եմ ընտրություն կատարել հետևյալ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական