Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմն Իրանում, ապրիլի 21. Արթուր Խաչիկյան

21/04/2026
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկշաբաթյա զինադադարի ժամկետը լրանում է մի քանի ժամից՝ այս չորեքշաբթի։ Թրամփը հայտարարել է, որ զինադադարի վերականգնման հեռանկարը խիստ անհավանական է, և սպառնացել է “պայթեցնել ամբողջ երկիրը”, եթե Իրանը համաձայնագիր չստորագրի ԱՄՆ-ի հետ։

Թրամփը նաև հայտարարել է, որ “չի շտապում” համաձայնագիր ստորագրել Իրանի հետ։ Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ Պակիստանում բանակցությունները շուտով կշարունակվեն, և ԱՄՆ պատվիրակությունը՝ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, արդեն ճանապարհին է։

Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է, որ չի մասնակցի բանակցություններին՝ հարձակումների վերսկսման սպառնալիքի տակ։ Թեհրանի համալսարանի պրոֆեսոր և իրանցի վերլուծաբան, պրոֆեսոր Մարանդին գրել է.

“Ես խորհուրդ եմ տալիս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին դատարկել ճամպրուկներն ու չմեկնել Իսլամաբադ։ Հաշվի առնելով ներկայիս զառանցագին ու անիրատեսական պահանջները և շարունակվող ծովային շրջափակումը՝ Թեհրանում ոչ ոք չի ցանկանում բանակցել նրա հետ”։

Հրադադարի ռեժիմը խախտվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը գնդակոծեց գրավված իրանական նավը, որը փորձում էր ճեղքել շրջափակումը։ Ի պատասխան՝ Իրանը կրակ բացեց ամերիկյան նավերի վրա և ետ դարձրեց ֆրանսիական նավը, որը փորձում էր անցնել Հորմուզով։

Չինաստանն անհանգստություն է հայտնել նավերի գրավման կապակցությամբ։ Չինաստանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ իրենց 48-րդ էսկորտային նավատորմը շարունակում է գործել Ադենի ծոցում։ Սա լուրերի տեղիք է տվել, որ Չինաստանը կարող է ռազմական ուղեկցություն տրամադրել Պարսից ծոցում գտնվող իր լցանավերին։ Պաշտոնական Պեկինը հերքել է այս լուրերը։

Թրամփը սպառնացել է ռմբակոծել իրանական էներգետիկ ենթակառուցվածքները։ Իրանը հայտարարել է, որ պատասխան հարված կհասցնի Պարսից ծոցի նավթային ենթակառուցվածքներին, ինչը կհանգեցնի հում նավթի համաշխարհային առևտրի 34%-ի վերացմանը, որի 90%-ը մատակարարվում է Ասիա։

Իրաքն ու Սիրիան դիտարկում են նավթի արտահանման նոր երթուղու բացման հնարավորությունը՝ շրջանցելով Պարսից ծոցը։

Հազարավոր չվերթներ են չեղարկվել ամբողջ աշխարհում այնպիսի ավիաընկերությունների կողմից, ինչպիսիք են Air Canada-ն, Scandinavian-ը, KLM-ը, United Airlines-ը և այլն։

Պահպանվում է Իրանում ցամաքային օպերացիայի հավանականությունը։ Տեղեկություններ են ստացվում, որ ԱՄՆ-ը շարունակում է ուժեր կուտակել Մերձավոր Արևելքում՝ խոշոր հարվածային ռազմածովային խմբավորում, որը բաղկացած է երեք ավիակրից, ավելի քան մեկ տասնյակ էսկադրային ականակիրներից և այլ ռազմանավերից։ Տարածաշրջանում նկատվում է հետախուզական գործունեության, ինչպես նաև ուժերի ու միջոցների տեղաշարժի ակտիվացում։

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բագրատ Սրբազանը ոչ թե ընդհանրապես է հրաժարվել Սուրբ Հաղորդությունից, այլ հրաժարվել է ապօրինի պետականացված ծառայությունից. Գևորգ Դանիելյան

Հաջորդ գրառումը

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական ​​այցով կժամանի Հայաստան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը. «Հայաստան» խմբակցություն

13/05/2026
Հաջորդ գրառումը

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական ​​այցով կժամանի Հայաստան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական