Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն (Զենքի կովկասյան բարոնը). 7.5 տարի ոչ կերել է, ոչ խմել է, այլ միայն զենք է կուտակել. Արեգ Սավգուլյան

14/11/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ ի զարմանս ԱԺ պատգամավորների, և ի հակասություն Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, անգամ Հյուսիսային Կորեայի արտաքին հետախուզական ծառայությունների և Համաշխարհային բանկի, Եվրամիության ունեցած տվյալների գերագույն գլխավոր հրամանատար Ն. Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի պետական պարտքի աճի պատճառը 8 միլիարդ դոլարի զենքի ձեռքբերումն է և ինքնահռչակվեց զենքի կովկասյան բարոն։

Զավեշտն այն է, որ ՀՀ ԱԺ-ն է ամեն տարի օրենսդրական եղանակով հաստատում պետական բյուջեն և բոլորն ապշահար լսում ու խորախորհուրդ խոկում էին թե ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով և ումի՞ց են ձեռք բերել այդքան զենք-զինամթերք և միաժամանակ հաջողացրել սեփական ուժերով ջախջախիչ պարտություն կրել 44 օրյա պատերազմում։

#Խորհրդապահական հարցադրումներ.

1️⃣Եթե դուք հայտարարում եք, որ պատերազմում պարտվել եք, որովհետև ունեցել եք 70-ականների զենքեր, նշանակում է դեռևս 2020 թվականի սեպտեմբեր 27-նոյեմբերի 9-ի կապիտուլիացիան դուք այդ զինամթերքը թեկուզ մասնակի չեք ունեցել։

2️⃣ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44 օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին ուղիղ եթերով հայտնել է, որ ՀՀ զինված ուժերը իրենց ունեցած ներուժով կարող էին կասեցնել 2-3 անգամ գերազանցող հակառակաորդի։

3️⃣ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, երբ դուք հռչակեցիք պատերազմի ավարտ և դիվանագիտական առագաստը փչեցիք դեպի հավերժական խաղաղություն, ինչո՞ւ որոշեցիք հանկարծ 8 միլիարդ դոլարի զենք գնել։

4️⃣ Ինչո՞ւ որոշեցիք նաև արխիվացնել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44 օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ի դեպ Ա.Քոչարյանը գլխավորում էր նաև 2019 թվականին ստեղծված ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովը և դրա արդյունքում է՞ր, որ կրկին բոլորը չոր դուրս եկան։

Հ.Գ. Վարչախումբը երեկ հայտարարեց, որ ինքը որդեգրել է «Հավերժական խաղաղություն հանուն հավերժական պատերազմի» դիվանագիտական կուրսը՝ 8 միլիարդի գոյություն չունեցող զինամթերքի համատեքստում։ Միգուցե այս հայտարարությունը լրացուցիչ հիմքեր ընձեռի թուրք-ազերիական ուժերին նոր պատերազմ սկսելո՞ւ «ռևանշիստական» Հայաստանի դեմ, որը 7.5 տարի ոչ կերել է, ոչ խմել է, այլ միայն զենք է կուտակել։

Առաջարկում եմ ընդառաջ գնալ Հայաստանի վարչապետին ձևավորել ՀՀ ԱԺ պատգամավորներից և հանրային քաղաքացիական սեկտորից հանձնաժողով՝ համապատասխան փորձագետներով, և ուսումնասիրել թե այդ ինչ 8 միլիարդ դոլարի զենք է գնվել՝ պայմանով միայն, որ դրա նախագահը չլինի Անդրանիկ Քոչարյանը։

Արեգ Սավգուլյան, պատմաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցմահ ազատազրկում, 20 տարվա կալանք. Բաքվի դատախազների պահանջը

Հաջորդ գրառումը

Խորվաթիա թռչող թուրքական հրշեջ ինքնաթիռը վթարվել է․ կա զnհ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Խորվաթիա թռչող թուրքական հրշեջ ինքնաթիռը վթարվել է․ կա զnհ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական