ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես հաստատվել է որպես դեմոկրատ թեկնածու:
Այս որոշումը կայացվել է կուսակցության առցանց ազգային համագումարում: Ըստ դրա արդյունքների, Բայդենին հաջողվել է կուսակցության պատվիրակներից առավելագույն թվով ձայներ ստանալ, ընդհանուր առմամբ 3550 ձայն, հաղորդում է CNN-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հանրապետական և դեմոկրատ թեկնածուները գրեթե հավասար հնարավորություն կունենան հաղթելու ԱՄՆ նախագահական ընտրություններում: Նա նաև նշել է, որ առաջիկա ընտրություններում ինքը դեմոկրատներից ավելի շատ խնդիրներ է ակնկալում, քան Ռուսաստանից և Չինաստանից, քանի որ փոստով քվեարկությունների ընթացքում (որոնց կողմնակիցն են դեմոկրատները) աննախադեպ մեծ թվով խարդախություններ կլինեն։