Չեխիայի Բիլինա քաղաքում հրդեհ է բռնկվել և մի շարք պայթյուններ են տեղի ունեցել զինամթերքի պահեստում, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:
Ոստիկանության ներկայացուցիչ Օնդրժեյ Մորավչիկը տեղեկացրել է, որ հրդեհն ընդգրկել է նախկին հրատեխնիկայի պահեստը, որը վարձակալել էին իրավապահ ուժերի ներկայացուցիչները:
Այնտեղ գտնվում էին ժամկետանց սարքավորումներ, պարզաբանել է ոստիկանության ներկայացուցիչը: