«Չալաբյանի հանդեպ իրականացվում է ակնհայտ բռի և լկտի քաղաքական հետապնդում». փաստաբան

35

«Ավետիք Չալաբյանի նկատմամաբ հորինված քրեական գործի շրջանակներում իրականացվում է ակնհայտ բռի և լկտի քաղաքական հետապնդում»- այս մասին այսօր ասել է Ավետիք Չալաբյանի փաստաբանններից Վարազդատ Հարությունյանը՝ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:

Փաստաբանը նշել է, որ Չալաբյանին կալանքի տակ պահաելը չի բխում օրենքի շահերից, քանի որ նրա դեմ կաշառք առաջարկելու փաստեր չկան.

«Բոլորս հիշում ենք հայտնի դարձաց ձայնագրությունը, որտեղ նույնքան հայտնի դարձած Թոռնիկ Ալիյանը պրովոկացիայի է ենթարկում զրուցակիցներին և, ուրեմն, անընդհատ խոսում է փողի մասին, թե փողն է կարևոր, ֆինանսը, ինչ կասեք գումարի մասին և այլն, և այլն, ինչին ի պատասխան Ավետիք Չալաբյանը շատ հստակ ասում է, որ գիտեք ինչ կա, միգուցե գոյատևելու համար ֆինանսն է կարևոր, բայց մարդավարի ապրելու համար ոչ նյութական արժեքներն են կարևոր», այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավետիք Չալաբյանի փաստաբանը:

Փաստաբանը նշեց նաև, այս խոսկացությունը չի ենթադրում, որ Չալաբյանն Ալիյանին նյութական միջոցներ է առաջարկել՝ հանրահավաքին մասնակցելու նմապատակով.

«Բայց շատ կաևոր է ու շատ հետաքրքիր, որ նույնիսկ Թոռնիկ Ալիյանը առերես հարցաքննման ժամանակ որևէ կերպ չի պնդել և հակառակը, հերքել է, որ Ավետիք Չալաբյանը իրեն երբևէ որևէ նյութական շահագրգռություն առաջարկել որևէ հանրահավաքի կամ հավաքի մասնակցելու նպատակով: Չկա նաև քրեական գործով այլ մասնակիցների նման պնդում, որ Ավետիք Չալաբյանը նման նյութական շահագրգռություն է առաջարկել»:

Աղբյուրը՝