Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ուկրաինան կարգելվի գրքերի ներկրումը Ռուսաստանից և Բելառուսից

Ուկրաինայի Գերագույն Ռադան կողմ է քվեարկել Ռուսաստանից և Բելառուսից գրքերի ներմուծումն ու տարածումը երկիր արգելելու օգտին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը ։

«Խորհրդարանն արգելել է գրքերի և հրատարակչական այլ ապրանքների ներմուծումն ու տարածումը Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից և Ուկրաինական օկուպացված տարածքներից», – գրել է Ժելեզնյակը։

«Կողմ» է քվեարկել 306 պատգամավոր.

Ժելեզնյակը նաև ասել է, որ Գերագույն Ռադան արգելել է ռուսական երաժշտությունը ուկրաինական լրատվամիջոցներում և հասարակական վայրերում։

Թարգմանությունը Gazeta.ru-ից` Azg.am-ի