«Չալաբյանի կալանավորումն օգտագործվում է որպես նրան պատժելու, և ոչ թե գործի օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ միջոց». Վարազդատ Հարությունյան

9

Ավետիք Չալաբյան գործով քննչական մարմինն անգործության է մատնված, հրավիրված ասուլիսում ասել է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

Ըստ փաստաբանի ինքը միջնորդություն է ներկայացրել հարցաքննելու Չալաբյանի 2000 ուսանողներին, որոնց, ըստ մեղադրանքի, նա փորձել է կաշառել։ Ուսանողները չեն հարցաքննվել։

Հարությունյանն իր պաշտպանյալի նկատմամբ գործը ակնհայտ քաղաքական հետապնդում է որակում` հայտարարելով, որ դրա հիմքում որևէ փաստացի ապացույց չկա, թե Չալաբյանը նյութապես դրդել է մեկ կամ մի քանի անձանց՝ մասնակցել հավաքներին։

Միակ հիմքը Թոռնիկ Ալիյանի ցուցմունքն է, բայց նա, ըստ փաստաբանի, առերեսման ժամանակ հերքել է կաշառքի փորձի հնգամանքը։