Ուկրաինայի Գերագույն Ռադան կողմ է քվեարկել Ռուսաստանից և Բելառուսից գրքերի ներմուծումն ու տարածումը երկիր արգելելու օգտին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը ։
«Խորհրդարանն արգելել է գրքերի և հրատարակչական այլ ապրանքների ներմուծումն ու տարածումը Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից և Ուկրաինական օկուպացված տարածքներից», – գրել է Ժելեզնյակը։
«Կողմ» է քվեարկել 306 պատգամավոր.
Ժելեզնյակը նաև ասել է, որ Գերագույն Ռադան արգելել է ռուսական երաժշտությունը ուկրաինական լրատվամիջոցներում և հասարակական վայրերում։
Թարգմանությունը Gazeta.ru-ից` Azg.am-ի