Ուկրաինայում միանգամից մի քանի նախարար հրաժարական է տվել։
Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել է, որ հրաժարական են տվել արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, ռազմարդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը, շրջակա միջավայրի նախարար Ռուսլան Ստրելեցը և պետական գույքի կոմիտեի նախագահ Վիտալի Կովալը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։