Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որքան էլ Փաշինյանը փորձի ժխտել, փաստ է՝ 4 հայ գերյալներին փոխանակել են սիրիացի թուրքական գործակալների և ահաբեկիչների հետ. Արմեն Այվազյան

15/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որքան էլ Փաշինյանը փորձի ժխտել, փաստ է՝ 4 հայ գերյալներին Բաքուն և Անկարան փոխանակել են Հայաստանում բանտարկված 2 ծագումով սիրիացի թուրքական գործակալների և ահաբեկիչների հետ։

Արդյո՞ք սա համարժեք փոխանակում կարելի է համարել, եթե հարցը դիտարկենք պետական և ազգային ընդհանուր շահերի տեսանկյունից։

Շատ չեմ ուզում ծանրանալ, բայց անգամ պաղեստինական զինյալ խմբավորումները, որոնք միջազգայնորեն ճանաչված պետություն չեն ներկայացնում, նման փոխանակումներում արձանագրել են անհամեմատ ավելի արդյունավետ դիվանագիտական արդյունքներ։

Այսպես՝ 2025 թ. հունվար–փետրվարին տեղի ունեցած փոխանակումների ժամանակ Իսրայելը ազատ արձակեց մոտ 1135 պաղեստինցի, փոխարենը ստանալով 19 իսրայելցի պատանդ և 5 Թաիլանդի քաղաքացի (տարբեր փուլերով)։

2025 թ. հոկտեմբերին տեղի ունեցած խոշոր փոխանակման ժամանակ ՀԱՄԱՍ-ը ազատ արձակեց շուրջ 20 կենդանի իսրայելցի պատանդների՝ դիմացը ստանալով մոտ 1900–2000 պաղեստինցի կալանավորների և բանտարկյալների։ Նրանցից մոտ 250-ը համարվում էին զինյալներ կամ մեղադրվում էին ծանր հանցագործությունների մեջ, իսկ մնացածը հիմնականում պատերազմական գործողությունների ընթացքում ձերբակալված անձինք էին։

2025 թ. փետրվարին արձանագրվել է նաև մեկ ուրիշ փոխանակում, որի ընթացքում մոտ 596 պաղեստինցի ազատ արձակվեցին իսրայելցի պատանդների մարմինների կամ աճյունների դիմաց։

Հիմա կարող եք ավելի առարկայորեն դատել փաշինյանական դիվանագիտության արդյունավետության մասին՝ հատկապես այն փաստի ֆոնին, որ նույնիսկ ոչ պետական դերակատարները կոշտ բանակցություններով կարողանում են իրենց մարդկանց և կողմնակիցների համար անհամեմատ ավելի շահավետ արդյունքներ ապահովել, մինչդեռ Հայաստանի իշխանությունները նույն հարցում հանդես են գալիս թույլ, անսկզբունքային և ստորադաս դիրքերից։

Իսկ եթե հարցը դիտարկենք 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի և իբր «բարեհաջող ընթացող» այսպես կոչված խաղաղության գործընթացի շրջանակներում, ապա 4 հայ պատանդների՝ 2 ահաբեկչի դիմաց փոխանակումը փաշինյանական դիվանագիտության լիակատար ձախողում է՝ պետական արժանապատվության և բանակցային ինքնիշխանության կորստի բացահայտ և աղաղակող ցուցիչ։

Արմեն Այվազյան, քաղաքագետ, պատմաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արդյո՞ք «ԹՐԻՓՓ զարգացման» ընկերությունից ստացված զուտ շահույթը ամբողջությամբ գնալու է ամերիկյան կողմին՝ մինչև այն ամբողջությամբ հետ ստանա իր ներդրած գումարները

Հաջորդ գրառումը

Վերահսկողությունից դուրս մնացած չքավոր պաշտոնյան սպառնալիք է պետության անվտանգության համար. Արման Մելիքյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլի բերանով հաստատագրվեց, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են. Հայկ Դեմոյան

20/04/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. Ամստերդամ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թիրախում Ռոբերտ Քոչարյանն է. Բաքվին անհանգստացնու՞մ է նա. Հակոբ Բադալյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Վերահսկողությունից դուրս մնացած չքավոր պաշտոնյան սպառնալիք է պետության անվտանգության համար. Արման Մելիքյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական