Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Որտե՞ղ թողիր իմ բալին»

15/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ո՞ր սարի տակ տակ, ո՞ր ձորի մեջ» հարցն ամբողջ կյանքում հանգիստ չի տալու, ըստ նախնական վարկածի, ձնահյուսի տակ մնացած ու դեպքից ժամեր հետո զորացրվող Բենիամին Մանուչարյանի ծնողներին։

Հարեւաններն ասում են, որ հունվարի 13-ին Մանուչարյանները որդու՝ բանակից վերադառնալու առթիվ խնջույք էին կազմակերպել, նրան ռեստորանում էին սպասում․․․

Հունվարի 14-ին նրանց հայտնել են ողբերգական բոթը՝ երաժիշտ տղան մահացել է։

Ըստ շրջանառվող եւ նախնական վարկածի՝ զորացրվելուց առաջ Բենիամինը ցանկացել է հրաժեշտ տալ համածառայակից դիրքապահներին։ Հետդարձին ձնահյուսի տակ է մնացել։ Հաջորդ օրը փրկարարները դիակը գտել են մոտակա ձորակում։

«Սեփական նախաձեռնությամբ է դիրք բարձրացել»․ շրջանառում են պատասխանատվությունը նախարարության վրայից գցել ցանկացող ՊՆ-ի արբանյակները՝ մոռանալով զինվորական կանոնադրության եւ մի շարք չգրված բարոյական նորմերի մասին։

Ո՞վ չի բռնել Բենիամինի ձեռքը, ովքե՞ր են աչք փակել նրա «սեփական նախաձեռնության» վրա․ շարքային դարձած հարցերն, ըստ երյութին, պատասխան չեն ունենա։

Բանակի ողբերգական դեպքերի չընդհատվող ժապավենում երաժիշտ տղայի մահվան լուրեը եւս կանցնեն-կգնան։ Ենթադրելի է՝ պատասխանավության կանչվողներ եւս չեն լինի։

2020-ի 44-օրյա պատերազմից եւ դրան հաջորդած մահաբեր մյուս էսկալացիաներից հետո թվում էր՝ պետությունը, ՊՆ-ն, պաշտոնյաներն ու, առհասարակ, բոլորս պետք է դողանք յուրաքանչյուր զինվորի կյանքի համար։ Այնինչ, միայն վերջին 5 օրում բանակում 3 զինվորական է մահացել՝ ոչ հակառակորդի կրակից։

Մարդուն որպես «գերագույն արժեք» սահմանող երկրի զինուժը 2023 թ-ին 75 մարդկային կորուստ է ունեցել։ Նրանցից 20-ն է մահացել հակառակորդի գնդակից։ Պետական ու հասարակական կառույցները լուռ են, պաշտոնյաները հանկարծ ձկան համրություն են ձեռք բերել։ Դուրս չի եկել նաեւ այսպիսի ողբերագական դեպքերը «դատապարտելով» բավարարվող Մարդու իրավունքների պաշտպանի ձայն-ծպտունը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ շտապել է ոչ թե մահացած զինվորի տուն կամ զորամաս, այլ ճեփ-ճերմակ վերնաշապիկը հագել, փողկապը կապել եւ խրոխտ հայացքով՝ բաց դաշտի կրակային զորավարժարանում խոսել է «ատեստավորման քննությունները բարեհաջող հանձնելու կարեւորության» մասին։

 Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

END OF TIMES?!

Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանի այցից հետո Ռուանդան հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը թանգարանից. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Նորություններ

ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ

02/12/2025
Նորություններ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին կփոխարինեն

02/12/2025
Նորություններ

Այսօր Բաքվի դատարանում շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը

02/12/2025
Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանի այցից հետո Ռուանդան հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը թանգարանից. «Ժողովուրդ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական