Չորեքշաբթի, Հուլիսի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որտե՞ղ են զոհվել Գորիսի կամավորական ջոկատի 4 տղաները, եթե համայնքապետի կոչով և նրա գլխավորությամբ ձևավորված ջոկատը ոչ մի տեղ չի կռվել. Լազր Յուզբաշյանը՝ Արմեն Խաչատրյանին

16/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը պետք է պատասխանի մեկ հարցի՝ որտե՞ղ են զոհվել Գորիսի կամավորական ջոկատի 4 տղաները, եթե ըստ իր կարճ հիշողության, համայնքապետի կոչով և նրա գլխավորությամբ ձևավորված ջոկատը ոչ մի տեղ չի կռվել։ Արմեն Խաչատրյանը լավ գիտի, բայց նաև ի գիտություն՝ Գորիսի համայնքի ղեկավարի կոչով, ԵԿՄ-ի հետ համատեղ Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ Գորիսում ձևավորվել է 250 հոգանոց ջոկատ, որը հոկտեմբերի 2-ին Կուբաթլիում էր, իսկ հոկտեմբերի 3-ին` Ջաբրայիլում։

Մինչև հոկտեմբերի 16-ը Գորիսի ջոկատը Ջաբրայիլում 4 զոհ է տվել, ծանր վիրավորներ, իսկ հոկտեմբերի 16-ին տղաներն արդեն վերադարձել են՝ Սյունիքի պաշտպանությունը կազմակերպելու համար։ Սահմանին տարվող աշխատանքների մասին ո՞վ կարող է հերքել, թե ինչ ծավալի ինժեներական աշխատանքներ են տարվել, երեք անգամ դիրքերը զիջելու հրաման է տրվել, տղաները հետ են քաշվել և ամեն անգամ նորից հսկայական ծախսեր են արվել, նորից խրամատ փորվել։

Դուք անձամբ տեղեկացված եք, չէ՞, թե այդ բոլոր աշխատանքները ի՞նչ միջոցներով են իրականացվել և ո՞ւմ նախաձեռնությամբ։ Ամեն նահանջից հետո ողջ ջոկատը մեկ մարդու պես համայնքի ղեկավարի հետ միասին, իրենից կախված ամեն ինչ է արել բանակի կողքին կանգնելու, սահմանի պաշտպանությունը ապահովելու համար։

Ոչ ոք չի մոռացել, որ մարտի դաշտ գնացող ջոկատը առաջին անհրաժեշտության ամենատարրական պարագաներն անգամ չի ունեցել, սակայն ընդամենը երկու օրվա ընթացքում ամբողջ ջոկատն ապահովվել է զրահաբաճկոններով, կապի միջոցներով, գիշերային տեսանելիության սարքերով, քնապարկեր, վրաններ, այն դեպքում, երբ ինժեներական աշխատանք կատարելու համար անգամ մեկ բահ չի եղել։ Դուք շատ լավ գիտեք, չէ՞, թե ովքեր են ամբողջ ջոկատին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչ միջոցներ են ձեռնարկել, որպեսզի կամավորները ոչնչի կարիք չունենան, իսկ անձամբ Դուք Ձեր սեփական միջոցներով ի՞նչ եք արել։

Մեր սրտացավ հայրենակիցները, դրսում ապրող գորիսեցիները, Վերիշենից և այլ տեղերից ևս ջոկատին հասցրել են անհրաժեշտ ամեն ինչ՝ տաք հագուստ, սաղավարտներ, ճտքակոշիկներ, երկրի համար այդ ծանր իրավիճակում մեր հայրենակիցները փորձել են կանգնել սահամանին կանգնած յուրաքանչուրի կողքին, ինչի համար շնորհակալ ենք։ Դուք անձամբ եք միջնորդել որպեսզի Ռուսաստանից եկող զրահաբաճկոնները ոչ թե մաքսատնից հասնեն ՊՆ պահեստներ, այլ ուղիղ ջոկատին։

Փառք ու պատիվ մեր բանակին, մեր տղաներին, խոնարհումս բոլոր այն տղաներին, ովքեր ընկան մարտի դաշտում։ Դուք տաքուկ տեղերում տեղավորված այսօր հեշտությամբ վարկաբեկում եք, հայրենիքի համար ամեն ինչի պատրաստ կամավորին, բայց պետք է նաև լուրջ հետևություններ անեք, որ պատասխան եք տալու։ Որպես Սյունիքից ընտրված պատգամավոր՝ մարզի 400 հոգանոց ջոկատի աչքերին ուղիղ պետք է նայեք և փորձեք պատճառաբանել, թե ինչը դրդեց Ձեզ ցեխ շպրտել կռված տղաների անցած ճանապարհին։ Բավականին լուրջ պատրաստվեք, որովհետև ամոթի խարանը դեռ երկար ժամանակ է զգացնել տալու։

Գորիսի Կամավորական ջոկատի անդամ

Լազր Յուզբաշյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները

Հաջորդ գրառումը

Թագուհի Թովմասյանը խեղաթյուրել է Ինտերպոլի լիազորությունների շրջանակում կոնկրետ գործին առնչվող հանգամանքները և փորձել է հրամցնել իրականությունից էականորեն շեղվող տեղեկություններ․ Դատախազություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ. Արա Աբրահամյան

15/07/2025
Նորություններ

Սիմիդյանն աշխատանքից ազատվում է. նախկին փոխվարչապետը կդառնա նախարար

15/07/2025
Նորություններ

Փաշինյանն ու կինը արդեն կրթելու են Հ1-ի եթերից (տեսանյութ)

15/07/2025
Միջազգային

«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

15/07/2025
Հաջորդ գրառումը

Թագուհի Թովմասյանը խեղաթյուրել է Ինտերպոլի լիազորությունների շրջանակում կոնկրետ գործին առնչվող հանգամանքները և փորձել է հրամցնել իրականությունից էականորեն շեղվող տեղեկություններ․ Դատախազություն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ. Արա Աբրահամյան

15/07/2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական...

ԿարդալDetails

Սիմիդյանն աշխատանքից ազատվում է. նախկին փոխվարչապետը կդառնա նախարար

15/07/2025

Փաշինյանն ու կինը արդեն կրթելու են Հ1-ի եթերից (տեսանյութ)

15/07/2025

«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

15/07/2025

ՌԴ-ն ուզում է, որ ՀՀ-ից ներկրված ծաղիկները լինեն իր ստանդարտներին համապատասխան. սրանից հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ. ՍԱՏՄ ղեկավար

15/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական