Շաբաթ, Մարտի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որպես հայ մարդ՝ վատ եմ զգում, երբ իմ կոտորված պապերի ցավը շահարկում են․ Աշոտ Ներսիսյան

03/05/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում:

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք կանխել նման չարագործությունների կրկնությունը։ 1915 թվականի ապրիլի 24-ից սկսած օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալություններից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան ուղարկվեցին՝ բնաջնջման նպատակով։ Մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերին, որպեսզի նախկինի սարսափները երբեք կորսված չլինեն պատմության համար: Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում»,- հայտարարել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը։

Պատմաբան Աշոտ Ներսիսյանն ասում է՝ ընդհանրապես այն կարծիքի է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մեր քաղաքական ապագայի տեսանկյունից սակավ շահաբեր է, մեզ ոչ մի բան էլ չի տալու։

«Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը ես չեմ համարում Հայոց ցեղասպանության ճանաչում։ Պարզապես երկու անգամ արտաբերեց՝ «ցեղասպանություն», իսկ մեկ անգամ՝ «Մեծ եղեռն»։ Իսկ ճանաչումը այլ է, այն պետք է լինի բանաձևային ձևակերպմամբ, որ լինի իրավական փաստաթուղթ։ Շեշտեմ, որ Ռեյգանից հետո ԱՄՆ մյուս նախագահներն էլ ասում էին՝ Մեծ եղեռն, ինչ-որ տեղ՝ դատապարտում, իսկ այս տեսանկյունից Բայդենի ուղերձն ավելի խոցելի է, քանի որ ուղղակի արտաբերում է «ցեղասպանություն» բառը, հիշում 1915 թիվը, և չի դնում հատուցման հարց։ Ավելին ասեմ՝ հատուցման հարց Հայոց ցեղասպանությունը ճանաչած ոչ մի պետություն չի դնում։ Բայդենի ելույթում նույնիսկ դատապարտում չկար, պարզապես իրերը կոչեց իրենց անունով, ասաց՝ Հայոց ցեղասպանություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբանը՝ ընդգծելով, որ ուղերձում ԱՄՆ նախագահը չի մեղադրում Թուրքիային, չի դնում հատուցման հարց, ավելին, ասում է՝ Օսմանյան կայսրություն, ու չի շեշտադրում Արևմտյան Հայաստանը։

««Ցեղասպանություն» բառի արտաբերումով, որը կարելի է ինչ-որ տեղ Հայ դատի գրասենյակների բարոյական հաղթանակը համարել, պարզապես Բայդենը մեսիջներ ուղարկեց թուրքերին ու ռուսներին, որ կարող է այս տարածաշրջանի քաղաքական գործընթացներում իր միջամտությունը խստացնել։ Ու Թուրքիային իր կողմը գրավելու մեսիջներ հղեց»,- հավելեց Աշոտ Ներսիսյանը։

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ պատմաբանը նկատեց․ «Այն կարծիքի եմ, որ ամեն պետություն իր հակառակորդի հետ խնդիրն ինքը պետք է լուծի՝ առանց միջնորդավորված բանակցությունների։ ԱՄՆ-ը ու մյուս տերությունները երբեք Հայոց ցեղասպանության ճանաչման համար իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ չեն վատացնի։ Մի փոքր կարող են լարվածություն ստեղծել, մինչև որ իրենց ուզածը վերցնեն Թուրքիայից, ու այստեղ մենք էլի մնալու ենք տուժող կողմ։ 100-ից ավելի տարվա պատմությունը սա է ցույց տվել։ Մեր ցավը շահարկում են, իսկ ես որպես հայ մարդ՝ վատ եմ զգում, երբ իմ կոտորված պապերի ցավը շահարկում են։ Պետք է բանակցել անմիջական կողմի հետ, որը եթե այսօր չի ասում՝ Ցեղասպանություն, հնարավոր է՝ վաղը ասի»։

Աշոտ Ներսիսյանը կարևորեց ամբողջ ռեսուրսը պետության զարգացմանն ուղղելը:

«Պետք է հզորացնենք մեր բանակը։ Այս նույն ԱՄՆ-ը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ երբեք հայտարարություններից այն կողմ չգնաց, որովհետև տեղյակ էր այդ ծրագրերից»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Թուրքիան փորձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներքաշել ապօրինի գործողությունների մեջ». Կիպրոսի նախագահ

Հաջորդ գրառումը

Բաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բեռլինի ոստիկանությունն արտոնել է ոճրագործ Թալեաթի սպանության օրը նրան մեծարել

14/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Լավաշ, փշատ, թթու լավաշ. Փաշինյանի այսօրվա առևտուրը՝ կանխիկ փողով ու առանց ՀԴՄ կտրոնի

14/03/2026
Նորություններ

«Մենք մեզ պարտված չենք համարի, ինչ էլ լինի» բանաձեւը փաստորեն դրվել է հենց սկզբից. Հակոբ Բադալյան

14/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ցեղասպանագետները դատապարտում են Փաշինյանի՝ Էդիտա Գզոյանին աշխատանքից հեռացնելու քայլը

14/03/2026
Հաջորդ գրառումը

Բաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական