Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոստիկանները հաշվի չառան, որ ցուցարարների մեջ մանկասայլակով կանայք, երեխաներ կային, նռնակ կիրառեցին. Կոչուբաեւ. News.am

04/06/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոստիկանն առանց հաշվի առնելու, որ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում մանկասայլակներով երեխաներ կան, տարեցներ, կանայք կան, անորոշ ուղղությամբ, լուսաձայնային նռնակ կիրառեց։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Պահանջ չէր հնչեցվել, որ օրինակ՝ երթեւեկելի գոտին ազատվեր, հավաքն այլ վայր տեղափոխվեր, ինչը հատուկ միջոցի գործադրումը հատում է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հետ։ Հատուկ միջոցի կիրառման դեպքում ոստիկանը պետք է հաշվի առնի ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ այդ կիրառման հետեւանքները։ 2018 թվականին 100 մետր վերեւ այդ լուսաձայնային նռնակը կիրառելու համար այսօր քրեական գործ է քննվում, կան մեղադրյալներ։ Ես վստահ եմ, որ այդ ոստիկանն անգամ ծառայողական քննության չի ենթարկվելու, որովհետեւ այնտեղ էին գտնվում իրենց լկտի վարքագծով աչքի ընկած իրենց ղեկավարները,- նշեց նա։

Կոչուբաեւի խոսքով՝ հատուկ միջոց կիրառելը պետք է որոշակի նպատակ ունենա. «Օրենքը սպառիչ ասում է՝ ոստիկանի վրա հարձակում կանխելը, հանցանք կատարած անձի փախուսը կանխելը, հասարակության անվտանգության սպառնալիքը կանխարգելելը, ո՞րն էր այդ իրավիճակը, բացարձակ ոչ մեկը»։

Փաստաբանն ընդգծեց, որ լուսաձայնային նռնակը կիրառվեց՝ վախի մթնոլորտ ձեւավորելու եւ քաղաքացիներին ահաբեկելու նպատակով։

Անդրադառնալով Արցախյան պատերազմում զոհվածի որդու՝ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելուն՝ Ալեքսանդր Կոչուբաեւն ասաց.

«Ըստ ոստիկանի՝ ինքը Ֆրանսիայի հրապարակից տեսել է, թե ինչպես է պարոն Ասատուրովը Դեմիրճյան փողոցում զանգվածային անկարգություններ կատարում։ Եվ այդ ոստիկանի ասածի հիմքով էլ Ասատուրովը ձերբակալվեց, այն էլ՝ զանգվածային անկարգության մասնակցի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Ասատուրովին գանգուղեղային վնասվածքով ձեռնաշղթա են հագցնում. եւ ո՞ւր են միջազգային կառույցները։ Նախկինում եթե անգամ ձեռնաշղթան ոչ համաչափ կիրառվում էր, դեսպանատնից լալահառաչ տեքստեր էին գալիս Ոստիկանություն՝ էս ինչ եք անում»։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չէին ներկայացել նիստին եւ տապալել էին այն: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: 4 ժամը լրացել էր ժամը 20։00–ին, որից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել էին Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացել էին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվել դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվել էին բացել ճանապարհը, որից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում էր սկսվել։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման էին ենթարկել բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաեւ հատուկ միջոցներ էին կիրառել, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է, այդ թվում՝ ոստիկանների։ Մի քանի տասնյակ քաղաքացի եւ ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հենրիխին առևանգեցին. նրա գտնվելու վայրը հայտնի չէ

Հաջորդ գրառումը

Ես ասում էի՝ հերոսի պապա եմ, ի՞նչ եք անում, պատասխանեցին՝ հենց դրա համար էլ ծեծում ենք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
Նորություններ

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի. Իվետա Տոնոյան,

14/05/2026
Միջազգային

ՌԴ-ն Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026
Հաջորդ գրառումը
???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

Ես ասում էի՝ հերոսի պապա եմ, ի՞նչ եք անում, պատասխանեցին՝ հենց դրա համար էլ ծեծում ենք

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026

Ինչ ասել ենք, ճիշտ է դուրս եկել, հիմա ասում ենք, եթե Նիկոլ Փաշինյանը 2026–ին ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական