Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հույս ունի, որ շատ շուտով ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութը կմատակարարվի Հայաստան: Մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում Կոպիրկինը ընդգծել է, որ այս հարցի ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում։
«Այն մոտենում է գործնական իրագործման փուլին։ Հույս ունեմ, որ բավականին արագ, մոտ ժամանակներում հնարավոր կլինի իրականացնել մատակարարումները։ Համենայնդեպս, մենք՝ որպես դեսպանություն, ամեն կերպ աջակցում ենք դրան», – ասել է դեսպանը:
Ինչ վերաբերում է պատվաստանյութը Հայաստանում արտադրելու հնարավորություններին, դեսպանն ասել է, որ այդ հարցի շուրջ համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարությունը և ռուսական ներդրողները: