Շուշիում կապրի 20-25 հազար ադրբեջանցի

27

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են ադրբեջանցիներով բնակեցնել օկուպացված հայկական Շուշի քաղաքը։ Այսինքն՝ ադրբեջանցիները հիմնականում կապրեն հայերի կառուցած շենքերում ու տներում։

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը հայտնել է, որ պատրաստվել է Շուշի քաղաքի նոր գլխավոր հատակագիծ։ Նախատեսվում է Շուշիում 20-25 հազար ադրբեջանցի բնակեցնել. հայտնում է АПА-ն։ Այդին Քերիմովը նշել է, որ ևս 24 շենք կկառուցվի Շուշիում։