«Վերջին տարիներին Շուշիում սկսած լայնածավալ շինարարական ծրագրերն ակտիվորեն շարունակելու միտումով երեկ այցելել եմ բերդաքաղաք: Աշխատանքային օրակարգում տեղ գտած հարցերն էին.
-բնակարանաշինություն
-Ազգային ժողովի նստավայրի տեղափոխում
-խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցում
-շրջանային բուժմիավորման շենքի կառուցում
-Շուշի տանող ճանապարհի վերանորոգում
Շրջվարչակազմի շենքում անց եմ կացրել նաև աշխատանքային խորհրդակցություն և կայացված ոչ արդարացի որոշումների համար պատասխանատուներին տվել այս անգամ բանավոր նախազգուշացում»,-ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: