Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

24/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տեր» (Սաղմ․ 9.11):

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր Հայաստանում և ի սփյուռս աշխարհի ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ խոնարհումով և աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»։

20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հրեշավոր ցեղասպանությանը զոհ դարձան մեր ժողովրդի մեկ և կես միլիոն զավակներ։ Իրագործված եղեռնի և հայրենազրկումի մեծ ողբերգությունները, սակայն, չկարողացան սպառել մեր ազգի կենսական ուժերը։ «Ճնշված, բայց ոչ՝ ընկճված, կարոտյալ, բայց ոչ՝ հուսահատ, հալածված, բայց ոչ՝ լքված» (Բ Կորնթ. 4․8-9) մեր ժողովուրդը վերապրեց՝ ապավինելով խաչված և հարություն առած Փրկչին աշխարհի, վերապրեց հանուն արդարության ամենօրյա պայքարով, իր ինքնությանը կառչած և Հայոց արդար դատի հաղթանակի հավատով։ Աստվածպարգև մեր հինավուրց հայրենիքի հանդեպ սերը, նվիրվածությունն իր սրբություններին, հավատարմությունն իր պատմությանն ու դարավոր հիշատակներին զորացրեցին ազգիս աշխարհի տարբեր երկրներում նոր կյանք ընձյուղելու, իսկ Արարատի փեշերին՝ Արևելյան Հայաստանում, անկախ պետականություն վերակերտելու։ «Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տեր»՝ սուրբգրային հուսառատ խոսքի հավատով ազգիս զավակները ամենուր դիմակայեցին ժամանակների փորձություններին, կենարար ավիշ առան՝ ազգային-հոգևոր իրենց կյանքը վերականգնելու, բարձր արվեստ ու մշակույթ ստեղծելու և գիտություն ու կրթություն զարգացնելու։

Հիշատակի այս նվիրական օրը, սիրելիներ, աշխարհում ամեն տեղ մեր ժողովրդի զավակները իրենց քայլերն են ուղղում դեպի եկեղեցիներ և Մեծ Եղեռնի հուշակոթողներ՝ վերանորոգելու հանձնառության սրբազան ուխտը՝ իբրև պետություն, իբրև Եկեղեցի և ժողովուրդ շարունակելու մշտական ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման համար։ Արդարև, մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ։ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու համընդհանուր դատապարտումը առաքելություն է մեր ժողովրդի և քաղաքակիրթ ողջ մարդկության համար: Շնորհիվ աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախումբ ջանքերի և միջազգային հանրության աջակցության՝ բազմաթիվ երկրներ ու իրավապաշտպան կազմակերպություններ իրենց ձայնն են բարձրացրել հանուն արդարության և Հայոց Ցեղասպանությունը ճանաչել ու որակել են որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն։

Հայոց Ցեղասպանության դատապարտումը չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով, այլ պիտի գործադրվեն հետևողական քայլեր՝ մեր ժողովրդի հանդեպ արդարությունը վերականգնելու և կանխելու նման ողբերգությունները։ Առանց այսօրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև և սերունդներին փոխանցել լուսավոր ապագա։ Ապահով ու անվտանգ աշխարհ կառուցելու ճանապարհը բացառումն է բռնությունների, պատերազմների, ատելության ու թշնամանքի հրահրումների։ Մեր արդար դատի պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք։ Պահանջատիրությունը ցուցիչն է ազգային մեր արժանապատվության և հարացույցը՝ մեր սուրբ նահատակների նկատմամբ հարգանքի ու նրանց հիշատակի առջև մեր խոնարհումի: Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև։

Սիրելի ժողովուրդ հայոց, մերօրյա ծանր ու դժվարին իրավիճակում, երբ նոր ցեղասպանության իրականացմամբ այլևս բռնազավթված և հայաթափված է Արցախը, և Հայաստանը գտնվում է անվտանգային սպառնալիքների առջև, առավել հրամայական է անսասան պահել հավատարմությունը հավատք, ազգ ու հայրենիք նվիրական արժեքներին, հրամայական է միաբանվել ու մշտապես գործել արդարության հաղթանակի համար և վերափոխել մեր կյանքի ընթացքը՝ հանուն ազգային վերազարթոնքի։ Տերը չի լքում Իրեն փնտրողներին՝ այս անխախտ համոզումով շարունակենք արիաբար դիմակայել մեզ բաժին ընկած փորձություններին և համատեղ ուժերով բարեզարդել ազգային և հայրենական մեր կյանքը։ Հակառակ առկա անվտանգային սպառնալիքների և շարունակվող ներազգային պառակտվածության, հակառակ մեր իրականության մեջ տեղ գտնող պատմության ու արժեքային խեղաթյուրումների, քարոզվող այլևայլ կեղծ ընկալումների՝ նախանձախնդիր լինենք հոգևոր ու բարոյական մեր արժեքների պահպանությանը և զորանանք հայրենիքի ու ազգի հանդեպ սիրով։ Հիրավի, մեր նախնյաց ժառանգության նկատմամբ հավատարմությունը, համազգային համերաշխությունն ու հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությունը երաշխիքն են մեր ազգի հարատևության և անկախ պետականության գոյության։

Մեր սուրբ նահատակների հիշատակն այսօր մեզ ազդարարում է հրատապությունը ազգային միասնականության։ Մեր համախոհության մեջ է գործում Աստված Իր օրհնությամբ ու շնորհներով։ Այս ուղիով առաջնորդվելով, սիրելիներ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու բարօրությունը մեր հայրենիքի և իրագործել ապագայի մեր տեսիլքներն ու երազանքները։

Այս հավատով աղոթք վերառաքենք առ Աստված և հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ մարդկության կյանքում տեղ չգտնեն եղեռնական ոճրագործությունները, և հարուցյալ Քրիստոսի շնորհների ներքո խաղաղ ու ապահով լինեն մեր հայրենիքն ու մեր ժողովուրդը ի սփյուռս աշխարհի, և հույսով ամուր ու սիրով միասնական՝ ի զորու լինենք հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր փորձությունները:

Թող հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունը, օրհնություններն ու խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցեղասպանությունը լռությամբ ընդունելը հանցավոր անտարբերություն է. Արցախի ԱԺ

Հաջորդ գրառումը

Եկեք շարունակենք գործել Մարդկության անունից՝ հանուն Ճշմարտության և Արդարության. Էմանուել Մակրոն

Համանման Հոդվածներ

Նորություններ

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025
Նորություններ

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Նորություններ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025
Հաջորդ գրառումը

Եկեք շարունակենք գործել Մարդկության անունից՝ հանուն Ճշմարտության և Արդարության. Էմանուել Մակրոն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանը Եվրամիության անդամակցության մասին օրենքն ընդունել է, բայց դրանից հետո որևէ զարգացում դեռ չկա, ասել...

ԿարդալDetails

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական