Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանն անձնապես պատերազմ  է հայտարարել ՌԴ-ին. քաղաքագետ

26/02/2024
- Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նույնիսկ կարևոր չէ՝ վերջնարդյունքում կկայանա՞ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան, թե ոչ, որովհետև այցի մասին լուրը մեր տեղեկատվական դաշտում որպես առանձին երևույթ չհայտնվեց։ Այդ շրջանում Նիկոլ Փաշինայնը մեկնեց Մյունխեն և Փարիզ և սկսեց տեղեկատվական հարձակումներ իրականացնել Ռուսաստանի դեմ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հիշեցրեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ տարածաշրջանային այցի շրջանակներում մարտի 4-ին սպասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Երևան։

Ըստ մեր զրուցակցի՝ Մյունխեն և Փարիզ կատարած այցերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ֆիքսեց, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի ըստ Ալմաթայի հռչակագրի կետերի, ինչը նշանակում է, Ղրիմը, Դոնբասը և մյուս հողերն ուկրաինական տարածքներ են։

«Բայց ամեն ինչից զատ՝ սա հակասում է Ռուսաստանի Դաշնության ներքին օրենսդրությանը, որովհետև, երբ 2022 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը դառնան ՌԴ մաս, այդ հրամանագիրը հետագայում հաստատվեց թե՛ Պետդումայի , և թե՛ ՌԴ սահմանադրական դատարանի կողմից։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը գործողություններ է կատարում Ռուսաստանի դեմ։ Սա այն դեպքում, երբ ՌԴ-ն մշտապես հայտարարում է, որ իր համար Ղրիմի դեմ Արևմուտքի հնարավոր գործողությունները կարմիր գիծն են, և այդ գիծը խախտելու դեպքում Մոսկվան իրեն իրավունք կվերապահի ցանկացած տիպի զենքի և հատուկ միջոցների կիրառումը»,- նկատեց քաղաքագետը։

Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ Հայաստանը, փաստորեն, նույնպես կարծում է, որ Ղրիմն ուկրաինական տարածք է ։

«Այս ամենն ընդհանուր համայնապատկերի մի մասնիկն է, իսկ համայնապատկերը հետևյալն է. Հայաստանը քաղաքական առումով պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, Նիկոլ Փաշինյանն անձնապես պատերազմ  է հայտարարել ՌԴ-ին։

Ինչ վերաբերում է Հայաստանում Արևմուտքի դիրքերի ամրապնդմանը, ապա շատերի մոտ թյուր կարծիք կա, որ դրանից հետո Հայաստանը կշարունակի գոյություն ունենալ, իսկ Արևմուտքն ուղղակի ավելի հզոր կլինի, քան Ռուսաստանը։ Բայց խնդիրն այն է, որ մենք ոչ թե կշարունակենք մնալ որպես Արևմուտքի գործընկեր Հայաստան պետություն, այլ այստեղ կձևավորվի, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Զելենսկին առաջիկայում կայցելի Երևան, ըստ որոշ տեղեկությունների՝ այցը կկայանա արդեն մարտի 4-ին: ՀՀ արտգործնախարարությունը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր տեղեկությունը՝ հայտարարելով, որ «բարձր մակարդակի այցերի մասին տեղեկատվությունը տրամադրվում է պատշաճ ժամկետներում»: 

Հիշեցնենք նաև, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Մոսկվան իր հերթին հայտարարել էր, որ ի գիտություն է ընդունում Երևանի դիրքորոշումը։ «Դա կարևոր հայտարարություն է», – ասել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՉ. Հայ Դպրոցը Հեռու Պահել Հակազգային Հոսանքների և Գաղափարների Ազդեցությունից

Հաջորդ գրառումը

Ամեն ինչ ջարդվեց Փաշինյանի վրա. կատարվածում նրա մեղքը քիչ է. Լուկաշենկոն՝ Արցախյան հակшմարտության մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նուբարաշենի աղբավայրի՝ դիտավորյալ հրդեհման գործով արդեն ներգրավված մարդիկ կան. քաղաքապետ

23/10/2025
Նորություններ

Երևանն աղբավայրի խնդիրն ունի արդեն 75 տարի. մենք զուգահեռ երեք ուղղությամբ ենք շարժվում. Ավինյան

23/10/2025
Նորություններ

Երևանը սեփական եկամուտները վերջին երեք տարվա ընթացքում փաստացի եռապատկել է. Տիգրան Ավինյան

23/10/2025
Նորություններ

Գնացքներից մեկն արգելակման խնդիր է արձանագրել, և այդ գնացքի դանդաղեցման պատճառով 14 րոպե խնդիր ենք ունեցել. Ավինյան

23/10/2025
Հաջորդ գրառումը

Ամեն ինչ ջարդվեց Փաշինյանի վրա. կատարվածում նրա մեղքը քիչ է. Լուկաշենկոն՝ Արցախյան հակшմարտության մասին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նուբարաշենի աղբավայրի՝ դիտավորյալ հրդեհման գործով արդեն ներգրավված մարդիկ կան. քաղաքապետ

23/10/2025

Ես գիտեմ, որ պրոցես է ընթանում, տարբեր մարդիկ հարցաքննվել են։ Շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է հիմք հանդիսացել այդ...

ԿարդալDetails

Երևանն աղբավայրի խնդիրն ունի արդեն 75 տարի. մենք զուգահեռ երեք ուղղությամբ ենք շարժվում. Ավինյան

23/10/2025

Երևանը սեփական եկամուտները վերջին երեք տարվա ընթացքում փաստացի եռապատկել է. Տիգրան Ավինյան

23/10/2025

Գնացքներից մեկն արգելակման խնդիր է արձանագրել, և այդ գնացքի դանդաղեցման պատճառով 14 րոպե խնդիր ենք ունեցել. Ավինյան

23/10/2025

Ո՞վ է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը. (տեսանյութ)

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական