Ինչպես մեր հայտարարության մեջ արդեն նշել ենք, մենք հայրական հորդոր ենք ուղղել և այն, բնակաբար, ժամանակով չի սահմանափակվում։ Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, խնդիրների հաղթահարմամբ ու լուծմամբ, որոնք պատճառ են հանդիսացել այդ հայրական պատգամի համար. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին նկատել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։
Նա նշել է, որ այդ պահանջը ժամանակ չի ճանաչում։
Վեհափառն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։ Նա նշել է, որ դժբախտաբար, իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ, արվում են են սխալ ու անընդունելի արտահայտություններ, ինչպես նաև մտահոգիչ է ազգային մեր կյանքում, մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհանդուրժողության ոգին։ Վեհափառի համոզմամբ՝ ազգային ներուժի ամբողջական համախմբումն առաջնահերթ խնդիր է։
«Համագործակցությունն իշխանության և եկեղեցու միջև ցանկալի մակարդակի վրա չէ։ Եկեղեցու առաքելության հիմնական կարևորությունն է ընծայել հայրենի իշխանության աջակցությանը, զորակցությանը, համագործակցությանը, որովհետև այդպես մենք ավելի մեծ հաջողությունների կհասնենք։ Սակայն եկեղեցու և իշխանությունների համագործակցությունը բարձրության վրա չէ»,-ասաց Գարեգին Երկրորդը։