Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նիկոլ Փաշինյանը փողային հարաբերությունների մեջ է մտել թուրքական աշխարհի հետ, նա վտանգավոր է Հայաստանի համար». Հրանտ Բագրատյան

09/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր ասուլիսի ժամանակ «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով գերիներ վերադարձնելու իշխանության չհաջողված փորձին և այսօր «Հրապարակ» թերթի լրագրողի հարցին ի պատասխան Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությանը, թե գերիների վերադարձի մասին լուրերը պրովոկացիա էին, «ձեր պաշտոնյաները մոլորության մեջ են գցում բնակչությանը», ասաց.

«Այսօր առավոտյան կարդացի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքը, որ բոլոր հարցերը լուծված էին, ինչ-որ կիքս եղավ, չբերեցինք: Պարզվում է, որ ոչ մի հարց չի լուծվել, ամբողջը սուտ է, նույն ձևի ստախոս է Տիգրան Ավինյանը և այլք: Ինչո՞ւ է Ադրբեջանը սրում գերիների հարցը, իրոք դա շատ ցավոտ հարց է, 300 հոգու հարց է, և Ադրբեջանը կարող է պահանջել հող դրա դիմաց, նախ ասեմ, ուզում են՝ նեղանան ինձանից, ուզում են՝ չնեղանան, որևէ թիզ հող չի կարող փոխանակվել մարդկանց հետ, այսպիսի բան չի արվում պատմության մեջ:

Տենց ա, տենց ա, մտնենք՝ Ղազախից մի 100 ադրբեջանցի բերենք, ասենք՝ մեզ ճանապարհ տվեք: Գերիների հարցը չի կարող առնչվել հողային հարցի հետ, թեկուզ մի թիզ հող, մեր գերիներին իրենք հետ են տալու, հեշտ չէ գերի պահելը, թանկ է նստում Ադրբեջանի վրա: Ալիևն անում է սովորական, խուլիգանական շանտաժ, բայց եթե ՀՀ ղեկավարը լինի լուրջ մարդ, Ալիևը կհասկանա, որ չի կարող դա որպես շանտաժ օգտագործել: Գերիների հարցը կապ չունի Սյունիքով ճանապարհ տալու հետ»,- ասաց Բագրատյանը:

Անդրադառնալով մամուլում տարածվող այն տեղեկությանը, թե Ռուստամ Մուրադովի հետ Բաքվից Երևան է ժամանել թուրք-ադրբեջանական պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է՝ Բագրատյանն ասաց, որ Մեղրիի հարցը միայն Հայաստանին չի վերաբերում:

«Մեղրիի հարցը, չեմ կարծում, որ միայն Հայաստանի հարցն է, ՌԴ-ն և Իրանը թույլ չեն տա, որ մենք Մեղրին տանք Ադրբեջանին»:

ՀՀ նախկին վարչապետի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն են  կազմակերպում, որ զինվորների ծնողները պահանջեն Արցախից  հետ բերել իրենց երեխաներին:

«Կառավարության դիմաց բողոքի ակցիան Փաշինյանի սարքածն է, որ՝ Ղարաբաղից հետ բերեք մեր զինվորներին, բա Սյունիքն ո՞վ է պաշտպանելու, վաղը կասի՝ Սյունիքից հետ բերեք, մյուս օրը կասի՝ Երևանը մեզ հերիք է: Գերիների ծնողները, որ այս պահին ՊՆ-ում են, այո, բոլոր դեպքերում պետք է մեծահոգի լինել ու աջակցել, գոնե բարոյապես, բայց իրենք պետք է հասկանան, գերիների ծնողները, Ղարաբաղում ծառայող զինվորների ծնողներ, եթե ձեզ փող են տվել, կամ համոզում են՝ գնում եք Կառավարության դիմաց կանգնում եք, Ղարաբաղն իբր անապահով տեղ է, բերում եք Սյունիք, իբրև ապահո՞վ տեղ է, ոչ մի բան ապահով չի: Մեր անապահովության հիմնական աղբյուրը ոչ թե 80-85 միլիոնանոց Թուրքիան է, ոչ թե Ադրբեջանն է, այլ Նիկոլ Փաշինյանն է, եկեք հանենք էս մարդուն, հեռացնենք այս խաբեբային»,- ասաց Բագրատյանը:

Նրա պնդմամբ՝ սին են այն հույսերը, թե 4.5 տարի անց այն տարածքները, որոնք եղել են ԼՂԻՄ տարածքի մեջ, կվերադարձվեն Արցախին:

«Նիկոլն այլ պլաններ ունի: Նիկոլ Փաշինյանը փողային հարաբերությունների մեջ է մտել թուրքական աշխարհի հետ, նա էլ Հայաստանը չի ներկայացնում, իր անձն է ներկայացնում, նա վտանգավոր է Հայաստանի համար: Շարունակվելու են զիջումները, պարտությունները, անհնարին է թուրքերի հետ որևէ առճակատման մեջ ակնկալել հայկական կողմի որևէ հաղթանակ, որովհետև Նիկոլն ամբողջությամբ գտնվում է Ալիևի և Էրդողանի ձեռքի մեջ, ասել են՝ հես ա էս փաստերը կշպրտենք մամուլ»:

Անդրադառնալով գալիք ընտրություններին՝ Բագրատյանը վստահեցրեց, որ մեր թշնամի պետություններն օգնելու են Նիկոլ Փաշինյանին:

«40 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, վստահ եմ, որ Էրդողանն ու Ալիևը նրան ընտրության փող են տալու, և նա այդ փողը բաժանելու է, ոչ մի ընտրություն չպետք է լինի, նա պետք է հեռանա մինչև ընտրություն, ի՞նչ ընտրություն, գնում ենք ընտրենք Նիկոլի ու ոչ Նիկոլի՞ միջև: Դեռ Նիկոլին պետք է ընտրենք կամ չընտրե՞նք»,- ասաց Բագրատյանը:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերիների հետ կապված բողոքի միակ թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը.Անդրանիկ Թևանյան

Հաջորդ գրառումը

Զախարովան հերքել է ԱՄՆ–ի այն պնդումները, թե ՌԴ-ն չէր պատրաստվում իրականացնել ԼՂ վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025
Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025
Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025
Միջազգային

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025
Հաջորդ գրառումը

Զախարովան հերքել է ԱՄՆ–ի այն պնդումները, թե ՌԴ-ն չէր պատրաստվում իրականացնել ԼՂ վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական