Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլը «բացատրել է»՝ ինչպես է ընտրվել «Դոմինոն», այլ ոչ թե «Շաշկին» կամ «Նարդին»

25/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում, կազմակերպել է «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն, պետական բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել, և անհրաժեշտ գումարը «Դոմինո փրոդաքշնը» ներգրավել է մասնավոր հովանավորներից. ի պատասխան Yerkir.am-ի գրավոր հարցմանը՝ հայտնել են կառավարությունից:

Իսկ հարցին՝ ինչպե՞ս է տեղի ունեցել այդ կազմակերպության ընտրությունը, այսինքն՝ մրցույթ կազմակերպվե՞լ է, կառավարությունից տվել են առավել քան «տնավարի» պատասխան. «ՀՀ կառավարությունը վերը նշված ընկերությունից ստացել է միջոցառումն իրականացնելու ծրագիր, որն արժանացել է ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հավանությանը»:

Կառավարության պատասխանից պարզորոշ է՝ որևէ մրցույթ չի եղել, և, եթե թարգմանենք պատասխանի այդ մասը՝ կստացվի հետևյալը՝ կառավարությունը ձևավորել էր պետական հանձնաժողով և, լուռ նստած, սպասում էր, թե ո՞վ կհիշի Անկախության տոնի մասին, կկազմի ծրագիր, կթակի իր դուռը: Մյուս կողմից՝ «Դոմինո փրոդաքշնը», գուշակելով, որ կառավարությունը սպասում է իր ծրագրին, կազմում է այն, դեռ ավելին՝ ընկնում է հովանավորների դռները, համոզում, դիզում 2  միլիոն դոլարից ավելի փող և այդ ամենը ներկայացնում կառավարությանը: Դե, կառավարությունն էլ, որ, նստած, չգիտեր՝ ինչ անել, աշխարհքով մին է լինում՝ տեսնելով «Դոմինո»-ի այդ հերոսական անակնկալը:  

Իսկ կառավարությունն ինքն իրեն կամ ինչ-որ մեկը կառավարությանը հարց տվե՞լ է, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, մրցույթ չի հայտարարվել, որտեղ, միգուցե հայտնվեին օրինակ, «Նարդի», «Շաշկի» կամ «Շախմատ» ՍՊԸ-ները և ներկայացնեին ավելի հանճարեղ ծրագրեր՝ ավելի շատ դոնորների ներգրավելով, կամ հակառակը՝ ավելի քիչ գումարով կազմակերպվեր ավելի ներկայանալի միջոցառում: Դե, հավանաբար, այստեղ էլ կառավարությունն է փոխադարձաբար նայել սուրճի բաժակը և գուշակել, որ դժվար թե «Նարդին», «Շաշկին» կամ «Շախմատը» «Դոմինոյից» լավ բան ներկայացնեն, համ էլ կառավարությունը և, հատկապես, Փաշինյանի ընտանիքը, դատելով ջերմ լուսանկարներից, «Դոմինոն» ընկալում են որպես յուրային: Դե, ինչ իմանաս, թե «Նարդին», «Շաշկին» կամ «Շախմատը» ովքեր կլինեն, բա որ հանկարծ «ի նոցանե» լինեն, և հնարավոր չլինի հարկ եղած դեպքում «բաներ» պայմանավորվել:

Մի խոսքով՝ Նիկոլի հողատու կառավարության վարքագիծը տիպիկ սա է. «…ոտքերը բռնել ես դու, մորթել է Ավագը, մորթել է Պավլեն, ոտքերը բռնել է Զավենը: Լուծով հիվանդացել է Ռևազը, շնորհակալություն ասել է Սաքոն, կուշտ կերել է Բարսեղը…»: 

Վահե Սարգսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ենթակառուցվածքների ու մեր տգիտության մասին

Հաջորդ գրառումը

Կանխատեսում էի, որ կապիտուլյանտը այսօր հեզաճկուն պորտապար է պարելու․ Ճիշտ էի․․․Աշոտյանը ՝ Փաշինյանի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Կանխատեսում էի, որ կապիտուլյանտը այսօր հեզաճկուն պորտապար է պարելու․ Ճիշտ էի․․․Աշոտյանը ՝ Փաշինյանի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական