Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոալիցիայի իր գործընկերներին հայտնել է դատական բարեփոխումների օրինագիծը կասեցնելու մասին. տեղեկացնում Է « РИА Новости» գործակալությունը:
KAN հեռուստառադիոընկերության տվյալներով՝ նախաձեռնության գլխավոր գաղափարախոս, արդարադատության նախարար Յարիվ Լևինը հասկացել է, որ «այլ ընտրություն չկա»։
Նշվում է, որ մնում է դրանում համոզել Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրին՝ կաբինետի ամենածայրահեղ աջ անդամներից մեկին։ Նեթանյահուի կառավարության առաջարկած օրենքների փաթեթն զգալիորեն սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները և կառավարությանը վերահսկողություն Է տալիս դատավորների նշանակման նկատմամբ: Քնեսեթի հատուկ հանձնաժողովը դրան հավանություն Է տվել երկրորդ և երրորդ ընթերցմամբ։
Օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 15-ին, ստացել է «Դերիի օրենք 2.0» ոչ պաշտոնական անվանումn այն բանի համար, որ հնարավոր ճանապարհ Է հարթում ներքին գործերի նախկին նախարար Արիե Դերիի վերադարձի համար, որին վարչապետը հեռացրել Էր Գերագույն դատարանի համապատասխան որոշումից հետո՝ կապված նախկին դատվածությունների հետ։
Իսրայելում բարեփոխումների դեմ բողոքները չեն հանդարտվում արդեն 3 ամիս։
Տեղական ԶԼՄ-ների գնահատումներով՝ անցած կիրակի փողոց էր դուրս եկել ավելի քան 600 հազար մարդ:
Ցույցերի նոր ալիքի պատճառ է դարձել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունը. նա Նեթանյահուի կառավարության առաջին առանցքային նախարարն Էր, որը դեմ Է հանդես եկել նոր օրենքների ընդունմանը։ Այսօր Իսրայելում համազգային գործադուլ է հայտարարվել: Երկրի նախագահը Նեթանյահուին կոչ է արել կասեցնել նախագիծը: