Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է, որ “Սամսոնյանին պահեցին երկու ժամ և ազատ արձակեցին։ Իմ նկատառումները՝ տեսանյութում։
Հարգելի՛ քաղաքացիներ և հպարտակներ, տեղյա՛կ եղեք ձեր իրավունքներից.
1) երբ ձեզ զրկում են ազատությունից, ձեզ պարտավոր են հայտնել պահել՝ ազատությունից զրկելու պատճառը։
2) ձերբակալվածի նկատմամբ վարչական վարույթը («տուգանքի փաստաթղթավորումը») պետք հնարավորինս արագ տևի։ Նորմալ չէ, երբ բաժնում մարդը ժամ-ժամուկես սպասում է, թե երբ են սկսելու փաստաթղթավորումը։
3) դուք իրավունք ունեք տեղեկացնել ձեր ընտրությամբ ցանկացած անձի, ինչպես նաև փաստաբանի՝ ազատությունից զրկվելու մասին”։