ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հանս Ստոլտենբերգը դաշնակիցներին կոչ է անում «կենտրոնանալ մեծ պատկերի վրա»՝ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջև ԱՄՆ-ՄԲ-Ավստրալիա սուզանավերի գործարքի պատճառով ծագած վեճի պայմաններում։
The Associated Press-ին տված հարցազրույցում Ստոլտենբերգն ասել է, որ հասկանում է, թե ինչու է Ֆրանսիան հիասթափված գործարքից, բայց ընդգծել է՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է միասնական մնան՝ հաղթահարելու համար համաշխարհային մարտահրավերները, այդ թվում՝ ուժերի գլոբալ հավասարակշռման փոփոխությունը¹:
Ստոլտենբերգը նաև նշել է, որ վստահ է՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն «ճանապարհ կգտնեն, և այս տարաձայնությունը դաշինքի համար երկարատև խնդիրներ չի ստեղծի, քանի որ մենք բոլորս տեսնում ենք դաշնակիցների՝ միասին կանգնելու և ՆԱՏՕ-ի մոդրինիզացումն ու ադապտացիան շարունակելու անհրաժեշտությունը»:
✍🏻 Աստղիկ Մնացականյան, «Փակագիծ»






