Նախկին քահանաներ տեր Արամը (այժմ Ստեփան Ասատրյան) և տեր Թադեն (այժմ՝ Արամայիս Թախմազյան) դատական հայց են ներկայացրել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ են ընդունվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ ներկայացված երկու հայց, որոնցով վիճարկվում են Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները։
Արամայիս Թախմազյանը պահանջում է չեղարկել Գարեգին Երկրորդի՝ իրեն կարգալույծ հռչակելու տնօրինությունը և վերականգնել Թալինի հոգևոր հովիվի ծառայությունը։
Ստյոպա Ասատրյանն էլ պահանջում է իրեն վերականգնել՝ որպես Հովհաննավանքի հոգևոր հովիվ։
Պարզ է դառնում, որ առաջաիկայում ականատեսն ենք լինելու Եկեղեցու դեմ դատական նոր գործընթացների։








